Իրանը շարունակում է բալիստիկ հրթիռներով հարվածներ հասցնել Իսրայելին և ԱՄՆ ռազմաբազաներին
Իրանի զինված ուժերը հայտնել են տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների վրա հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ մի շարք հարվածների մասին։
Այս մասին ասվում է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։
Իրանական կողմի տվյալներով՝ հարվածները թիրախավորել են Բեն Գուրիոն ավիաբազայի մոտ գտնվող ավիատիեզերական օբյեկտները, ինչպես նաև ԱՄՆ դիրքերը, այդ թվում՝ «Արքայազն Սուլթան» ավիաբազան։
Հարձակումների ընթացքում կիրառվել են տարբեր տեսակի հրթիռներ և հարձակողական անօդաչու թռչող սարքեր։
Հաղորդվում է նաև մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Թել Ավիվում, Պետահ Տիկվայում, Հոլոնում և Ռամաթ Գանումում, հարվածների մասին։