Ավիավթար Նյու Յորքում. կան զոհեր և վիրավորներ
Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում Air Canada Express-ի ինքնաթիռի և մեքենայի բախումից հետո 41 մարդ, այդ թվում՝ ուղևորներ, անձնակազմի անդամներ և օդանավակայանի հրշեջ ծառայության աշխատակիցներ, տեղափոխվել են հիվանդանոց։
CNBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է օդանավակայանի գործադիր տնօրեն Քեթրին Գարսիան։
Նշվում է, որ բախումից հետո մահացել են օդաչուն և օդաչուի օգնականը:
Նա նշել է, որ վիրավորներից մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել, սակայն ծանր վնասվածք ստացածների ճշգրիտ թիվը չի նշվել։