ԱՄՆ Պետդեպարտամենտը ամերիկացիներին կոչ է արել զգույշ լինել
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին ամբողջ աշխարհում, մասնավորապես Մերձավոր Արևելքում, զգույշ լինել՝ անվտանգության սպառնալիքների աճի պատճառով։ Համապատասխան նախազգուշացումը տեղադրվել է գերատեսչության կայքում։
«Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս ամբողջ աշխարհում, մասնավորապես Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին, ցուցաբերել առավելագույն զգույշություն։ Նրանք պետք է հետևեն ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսությունների կողմից անվտանգության մասին նախազգուշացումներին», - ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ ԱՄՆ մի քանի դիվանագիտական առաքելություններ արդեն ենթարկվել են հարձակման, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից դուրս։ Պետդեպարտամենտը նաև նշում է, որ ԱՄՆ շահերը ներկայացնող այլ հաստատություններ նույնպես կարող են թիրախավորվել։