Վատ շրջապատով այս անհետաքրքիր կինը Գյումրիում էր. հայտարարել է, որ ՀՀ իշխանություններին 140 մլն եվրո է տալու քարոզարշավի համար. փաթեթավորումն իհարկե այլ է. Կարապետ Պողոսյան
Բնականաբար չէի անդրադառնա վատ շրջապատով այս անհետաքրքիր կնոջը, եթե չլսեի Հայաստանը նոր արհավիրքների մեջ քաշելու նրա խոսքերը, գրել է Կարապետ պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Սա Մարթա Կոսն է, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը, դե հետիններին գիտեք։
Տիկինը եկել էր Գյումրի, հանդիպելու ՇՊՀ ուսանողների և դասախոսների հետ։ Նա, ցինիկաբար հայտարարել է, որ ՀՀ իշխանություններին տալու է 140 մլն եվրո քարոզարշավի համար, դա փաթեթավորելով, որպես պայքար հիբրիդային պատերազմի դեմ։ Ապա նշել, որ Հայաստանին սպառնում է ռուսական կողմը և հավելել, որ ինչքան պետք լինի այդքան էլ փող կտան այդ պատերազմի համար։
Ի դեպ, այս նույն վատ շրջապատով եվրոպացիք նման խոստումներ տվեցին նաև Ուկրաինային և ներքաշեցին անմիտ, արյունալի պատերազմի մեջ։
Բաց տեսքտով նման խոսույթը այլևս շատ վտանգավոր է, լուրջ սպառնալիք ազգային անվտանգության տեսակետից։
Սակայն, ԱԱԾ֊ն զբաղված է ընդդիմադիրներ որսալով, իսկ ընդդիմադիր դիրքավորվածներից շատերը նիկոլի կանոններով քարոզարշավ խաղալով` այն է ոչ մի կերպ չտալ Արցախ անունը և գովել «Թրամփի թուրքական ուղին» »,գրել է Կարապետյանը։