Մոսկվայի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 3 զոհ կա
Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս չորսը՝ վիրավորվել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության մամուլի խոսնակը։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը գործակալությանը հայտնել է, որ իր աշխատակիցները փրկել են 19 մարդու, այդ թվում՝ հինգ երեխայի։
Մինչ այդ հաղորդվել էր, որ հրդեհը բռնկվել էր Մոսկվայի կենտրոնում գտնվող ինը հարկանի բնակելի շենքում։ Հրդեհի օջախը Նիկոլո-Յամսկայա փողոցում գտնվող շենքի երկրորդ հարկում էր։