Եթե Կառավարություն գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ ներողություն խնդրել իր բնակության կամ աշխատանքի վայրում. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը գրել է.
«Հարգելի տիկին Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրում եմ ՀՀ Կառավարություն՝ ուղիղ եթերում իրենից ու իր որդուց պաշտոնապես ներողություն խնդրելու։
Եթե Կառավարություն գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ նույնը անել Երեւանի մետրոպոլիտենում, իրեն հարմար ժամի՝ կրկին ուղիղ եթերում։
Պատրաստ եմ նույնը անել իր բնակության կամ աշխատանքի վայրում։
Սիրում եմ բոլորիդ»։