Իրանի վերջին շահի որդին կոչ է արել Թրամփին և Նեթանյահուին չհարձակվել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փեհլեվին, հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքներն օգտագործվում են ճնշումների և ահաբեկչության համար:
Նա հայտարարել է, որ երկրի քաղաքացիական ենթակառուցվածքները պատկանում են Իրանի ժողովրդին և պետք է պահպանվեն։
Փեհլեվին կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին շարունակել երկրի կառույցների վրա հարձակումները՝ խուսափելով քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցնելուց։
Նա նաև վստահություն է հայտնել, որ Իրանի ազատության ժամը մոտ է՝ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ: