Քաթարն ու Օմանը փորձում են հաշտեցնել Իրանին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ
Դոհայի և Մուսկատի պաշտոնյաները բանակցություններ են սկսել Թեհրանի հետ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության հնարավոր հրադադարի վերաբերյալ։
Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով արաբական երկրի բարձրաստիճան պաշտոնյայի և երկու եվրոպացի դիվանագետների։
Քաթարի և Օմանի ներկայացուցիչները այս շաբաթ սկսել են շփումներ Իրանի հետ՝ հնարավոր հրադադարի վերաբերյալ։
Հրապարակման համաձայն՝ այս նախաձեռնությունը ներկայացվել է այն բանից հետո, երբ եզրակացվել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ներուժը բավարար չէ Իրանում իշխանության փոփոխության համար:
Իրանը հայտարարել է հրադադարի շուրջ քննարկումներ անցկացնելու իր պատրաստակամության մասին, սակայն այն պայմանով, որ ԱՄՆ-ն և Իսրայելը նախ դադարեցնեն ռազմական գործողությունները։