Ֆրանսիայում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու խնդրագիր է ստեղծվել
Ֆրանսիական աջակողմյան կուսակցությունը Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով վառելիքի գների աճի ֆոնին արտակարգ էներգետիկ պլանի ստեղծման կոչ է արել։ Այն ներառում է հակառուսական պատժամիջոցների վերացում, ասել է կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։
«(Ֆրանսիայի նախագահ Էմանուել – խմբ.) Մակրոնը ոչինչ չի անում։ Անընդունելի է։ Ազգային խնդրագիր՝ ի պաշտպանություն անհապաղ ութ կետից բաղկացած էներգետիկ արտակարգ պլանի. Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցների վերացում՝ ավելի էժան ածխաջրածիններին հասանելիությունը վերականգնելու համար», – գրել է նա իր սոցցանցերի էջում։