ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտի վրա հարձակումը
ԱՄՆ-ն և Իսրայելը խախտել են միջազգային իրավունքը՝ հարվածելով Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային օբյեկտին, հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը շաբաթ օրը կեսօրին հաղորդել է, որ այդ երկրների զինված ուժերը հարձակվել են ուրանի հարստացման համալիրի վրա։ Ռադիոակտիվ արտահոսքեր չեն եղել։
«Սա միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի և ԱԷՄԳ-ի կանոնադրությունների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և Գործակալության Գլխավոր կոնֆերանսի (ատոմային էներգիայի ոլորտի վերաբերյալ - խմբ.) ամոթալի խախտում է», - Զախարովայի խոսքերն է մեջբերվել Արտաքին գործերի նախարարության կայքում:
Դիվանագետը նշել է, որ միջուկային օբյեկտներին հարվածները հղի են ռադիոլոգիական և բնապահպանական հետևանքներով։ Նա կոչ է արել միջազգային կազմակերպություններին օբյեկտիվորեն գնահատել միջադեպը։