Պուտինը Նազարբաևին հետ խոսել է ԼՂ հակամարտության մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական քայլերի մասին։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացման վերաբերյալ կարծիքների փոխանակությունը՝ հաշվի առնելով վերջին օրերին Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ անցկացված հեռախոսազրույցները: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի իրականացրած միջնորդական քայլերի մասին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով շփումները»,- ասված է հաղորդագրությունում։