Դեռ հստակ չգիտենք՝ խորհրդարան անցնում են երեք, թե չորս ուժ. մանդատների բաշխվածությունը հետո կիմանանք. ԿԸՀ նախագահՇնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ. ԶելենսկիԱրագածավան գյուղում բախվել են «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ վիրավոր կաՈւժգին և ավերիչ երկրաշարժ Ֆիլիպիններում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՄենք ձեզ ձայն չենք տվել, որ էդ ողորմելիների համար բոքսի տանձիկ աշխատեք. Արամ Գևորգյանը` ընդդիմությանըՆերկայում ունենք ավելի թուլացած և պակաս լեգիտիմությամբ իշխանություն. Կարպիս ՓաշոյանՀամոզիչ հաղթանակ էր. սկսելու ենք պայքարել քրեաօլիգարխիայի դեմ. Փաշինյան (տեսանյութ)Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին
ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները
Դատախազությունն ամփոփել է փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների արդյունքներըՌԴ-ն կընդլայնի ՀՀ-ից ձկան մատակարարումների սահմանափակումները, եթե առաջանան անասնաբուժական ռիսկերՆո՜ւ, ես 10 մլրդ-ը պակաս եմ ասում...պահել էի, որ ինչ-որ մի բանի համար կարող ա պետք գար. դե որ բացահայտեցիք՝ ասեմ. Փաշինյան (տեսանյութ)«Համոզիչ հաղթանակ». Մակրոնը շնորհավորել է ՓաշինյանինԱՊՀ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրաՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 8-ի դրությամբԻրանը հրադադարից հետո առաջին անգամ հարվածներ է հասցրել ԻսրայելինՄԻՊ-ն ամփոփում է Ազգային ժողովի ընտրությունների ընթացքի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքներըՀիմա պարզ ա, չէ՞, ինչո՞ւ էին նիկոլականները «պանիխիդա» դեմքով կանգնել իրենց առաջնորդի ասուլիսի ժամանակ․ ՇարմազանովՀունիսի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է 619 ահազանգ (տեսանյութ)
ՔՊ-ին չի բավարարում ընդամենը երկու ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար․ Արփինե Հովհաննիսյան
Իսրայելը հրթիռային հարձակում է սկսել ամբողջ Լիբանանի տարածքումՀետընտրական զարգացումներ լինելու են... Հայկ ՄարտիրոսյանՈր ուժը քանի պատգամավոր կունենա՝ եթե ընդդիմությունը վերցնի մանդատներըԿԸՀ–ն վերջապես ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքներըՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ևս ժամանակից շուտ շնորհավորեց Նիկոլ ՓաշինյանինՆախնական տվյալների ամփոփումը չի ավարտվել. մշակվել է 1.437.612 քվեն, որի արդյունքում ՔՊ-ի ձայները իջել են 49.82 %. ԿԸՀ նախագահԳիշերային կլոունադան տեսան բոլորը... սպասենք. Մհեր Մկրտչյան
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները․ Իոաննիսյան
Գործողները ունեն դրված խնդիր` ամեն գնով հաղթանակ հռչակել. Տիգրան ԱբրահամյանԳորիս-Կապան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 դիՎրաստանի վարչապետը ևս ժամանակից շուտ շնորհավորել է ՓաշինյանինՓաշինյանի հայտարարությունը ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն է. Արման Թաթոյան«Սա հաղթած թիմի տեսք չի… Երևում է, որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել». Լևոն ԶուրաբյանԿԸՀ-ն ամփոփել է 110 տեղամասի արդյունքներըԵրևանում հնչել են կրակոցներ․ կա վիրավորԸնտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ՝ Վայոց ձորում. Հակակոռուպցիոն կոմիտեԿիրանցում ՔՊ-ն ստացել է 55,4 տոկոս, Բերքաբերում՝ 75.31 տոկոս, Ծաղկավանում՝ 81,5 ձայնԱրձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըՍալոմե Զուրաբիշվիլին շտապել է շնորհավորել ՓաշինյանինԵրևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել էԴանակահարություն` 8/24 տեղամասի հարակից տարածքում. «Ականատես»Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ընդհանուր ստացվել է 425 հաղորդում. ԴատախազությունԳյումրի քաղաքի 31|03 ընտրատեղամասում կտրոնների թվի անհամապատասխանություն կաՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ, որը կազմում է ընտրողների 58.97 %–ը Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ․ ՔԿ«Վարդաշեն» ՔԿՀ-ում ընտրության արդյունքներով առավելագույն ձայները ստացել է «Ուժեղ Հայաստան»-ըՔվեարկությունն ավարտվեց. ընտրատեղամասերի դռները փակվեցինԸնտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 1650 անձ«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻշխանությունների այս սանձարձակ վարքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է. դիմում են ծայրահեղ վտանգավոր քայլերի․ ՀԱԿ հայտարարություն

«2025-ի ներգաղթը արտաքին և տարածաշրջանային փոփոխությունների, ոչ թե «խաղաղության» արդյունք է». Շաքե Իսայանը՝ ՆԳ նախարարին

ԱԺ նախկին պատգամավոր, «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամ Շաքե Իսայանը հակադարձում է ՆԳ նախարարի պնդմանը, թե «ներգաղթ ենք գրանցել, և դա խաղաղության արդյունք է»։

«ՆԳ նախարարի այն պնդմանը, թե «անկախացումից ի վեր առաջին անգամ 2025-ին ներգաղթ ենք գրանցել, և դա խաղաղության արդյունք է», թույլ տվեք չհամաձայնել՝ առնվազն երկու կարևոր պատճառով։

Առաջին՝ ներգաղթը չի կարելի բացատրել մեկ գործոնով։ Միգրացիոն հոսքերը ձևավորվում են բազմաթիվ արտաքին պայմանների ազդեցությամբ։ Օրինակ՝ Դոնալդ Թրամփի տարիների ձևավորված և հետագայում փոփոխված միգրացիոն քաղաքականությունները սահմանափակել են դեպի ԱՄՆ արտագաղթի հնարավորությունները, ինչը բնականաբար ազդում է մարդկանց ընտրության վրա։

Երկրորդ՝ մեծ ազդեցություն ունեն տարածաշրջանային զարգացումները։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով կտրուկ նվազել է դեպի ՌԴ մեկնողների հոսքը, իսկ Ուկրաինա ուղղությունն ընդհանրապես փակվել է։ Այս պայմաններում միգրացիոն ուղղությունների փոփոխությունը բնական է և կարող է ստեղծել ներհոսքի տպավորություն։

Ի հաստատումն իմ ասածների, բավական է դիտարկել վերջին տարիների ԱՄՆ «Green Card»-ի խաղարկության տվյալները և կտեսնենք, որ արտագաղթի պահանջարկը էապես չի փոխվել։ Սա ցույց է տալիս, որ մարդկանց հիմնական մոտիվացիաները նույնն են մնացել, պարզապես փոխվել են հնարավորությունները՝ պայմանավորված տեխնիկական և աշխարհաքաղաքական գործոններով։

Ուստի 2025-ի ներգաղթը ավելի ճիշտ է դիտարկել որպես արտաքին և տարածաշրջանային փոփոխությունների արդյունք, այլ ոչ թե ներկայացնել այն որպես «խաղաղության» հետևանք»,- գրել է Շաքե Իսայանը։