Պաշտոնանկություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում. ArmLur.amBMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ
Պաշտոնանկություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում. ArmLur.am
Կրակոցներ Պրահայում. կա զոհ և վիրավորՆիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան ՔոչարյանԱտեստավորում անցած ոստիկանության ծառայողները հավելավճարներ կստանանԳրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարին
Փլուզում «Արգել» ՀԷԿ-ում. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի
ԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտին հարված հասցնելու մասինԼարված իրավիճակ նիստին. Սուտ չեմ խոսում, տղամարդավարի խոսք տվեցիք, ձեր խոսքին տեր չկանգնեցիքԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանում զոհեր և վիրավորներ կանԱմփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը Ջրանջատումներ Արարատում և ԿոտայքումՎահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ նախագիծը կուղարկվի ՍԴ
Տեղի կունենա «ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ» առաջին մրցանակի հանձնման արարողությունըԱդրբեջանում մի ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե իր հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իր «հայրենիքն է». ՀայրապետյանՌուսաստանը գիշերը կորցրել է 17 տանկեր և երկու գազատար նավՇենգավիթ թաղամասում «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք
Եթե այսօր մեր հարցին լուծում չտան, մենք կտրուկ քայլերի ենք գնալու, էլ մեր քայլերին պատասխանատու չենք, որովհետև բաժակը լցվել ա․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)
Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք. Տեր Մանուկ Ընտրություններից ընտրությու՞ն են հիշում ժողովրդին. Կոտայքի մարզպետին հրավիրում ենք այստեղ. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)
Երեկ Դավթաշենի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնաuպանnւթյուն է գործել
Կասեցվել է Մեղրաշատում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ«88» սուպերմարկետներում 33 վարչական իրավախախտում է արձանագրվել․ 16 դեպքում անցած է եղել ապրանքի պիտանելիության ժամկետըՓոխանակ կառավարությունից գան, մի պատասխան տան, գվարդիա են բերում վրաներս․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)Փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրերՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 15-ի դրությամբՌԴ ԶՈւ-ն Օդեսայում և Չեռնոմորսկում խոցել է նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները. ՊՆ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
Իսպանիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն և 16 տարի անց ՖԱԱ եզրափակիչում էՏեղումներ չեն լինի. երեկոյան սպասվում է քամու ուժգնացումԱմենայն Հայոց Կաթողիկոսը սփյուռքահայ երիտասարդներին պատգամ է հղելԹրամփը կոչ է արել Նեթանյահուին դուրս բերել զորքերը Սիրիայից և Լիբանանից
Հարութ Սասունյանը լավ լուր է հայտնել
Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել
Ներիշխանական խմորումներ. ում են «քցել» և ում են դեռ «քցելու» ՔՊ-ականները՝ Փաշինյանի հրահանգով. «Հրապարակ»
Ռուսական բանակը Օդեսայում հարվածել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավին
Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտումՍահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն զանգվածային հարձակում է իրականացրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայի վրաՓաշինյանը որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին. «Հրապարակ»210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է. «Հրապարակ»Մարզպետներն անգործ կմնան. «Ժողովուրդ»Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան Ալ-Ազրաք ռազմաբազայինԳագիկ Ծառուկյանին 2 անգամ փոքր մահճակալի վրա են ստիպել քնել, Արեգնազ Մանուկյանին արգելում են անգամ անչափահաս զավակին տեսնել. «Հրապարակ» Ի՞նչն է շուրջ երկու տարի քննվում մի գործով, որի առանցքային հանգամանքները տեղի են ունեցել բաց նիստի ընթացքում՝ ուղիղ եթերում. «Ժողովուրդ»ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել. «Հրապարակ»
Մամուլ

«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարենս կյանքով լեցուն, ուրախ երեխա էր։ Փոքրուց շատ աշխույժ, ծիծաղկոտ, լուսավոր, ընկերասեր տղա էր, շրջապատում սիրված ու հարգված։ Գեղեցիկ արտաքինով, խորունկ աչքերով էր իմ Կարենը։ 19 տարեկան էր, ես իրենից խորհուրդ էի հարցնում»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Կարենի մայրիկը։

Կարենը ծնվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն գյուղում։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, այստեղ է նա դպրոց հաճախել։ Արդեն առաջին դասարանից մայրիկը նկատել է, որ որդին հակումներ ունի դեպի մաթեմատիկան։ «Դպրոցում առաջնորդ էր։ Շատ լավ էր սովորում, իր համար յուրահատուկ տեղ ունեին մաթեմատիկան և ֆիզիկան։ Կարենը որոշել էր ծրագրավորող դառնալ։ Ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական համալսարան՝ անվճար հիմունքներով։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվեց ժամկետային ծառայության։ Այդ տարում տարկետման տրամադրումը չեղարկել էին։ Բայց նա սիրով մեկնեց ծառայության. «Գնամ, գամ, հետո ուսումս կշարունակեմ»»։

2020 թվականի հունվարի 19-ին Կարենը զորակոչվում է բանակ։ Սկզբում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում։ Վեց ամիս անց սերժանտի կոչումով, որպես հրետանավոր, տեղափոխվել է Տավուշի մարզի Մեհրաբի զորամաս։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը։ Ծառայության ընթացքում իր գնդապետից շնորհակալական նամակ ստացանք։ Լուսակերտում ծառայելու ժամանակ իրեն առաջարկել էին շարունակել ծառայությունը, ստանալ լեյտենանտի կոչում։ Բայց նա ասել էր, որ ծրագրավորող դառնալու որոշում ունի։ Երեք ամիս ծառայեց «Մեհրաբի» զորամասում։ Այդ ընթացքում նաև Հուլիսյան մարտերին մասնակցեց։ Նա վեց օր պատերազմի մեջ է եղել, բայց այդ փաստը թաքցրել է ինձանից։ «Անվախ» դիրքն է պահել։ Մեզ տեղեկություններ էին հասնում, որ Կարենս դիրքերում է, բայց նա ինձ ասում էր՝ մա՛մ, ես դիրքերում չեմ»։
Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Առաջին օրվանից փշերի վրա էինք։ Պատերազմ էր, ապրում էինք զանգից զանգ։ Թեկուզ Տավուշում էր ծառայում, բայց Կարենս ասում էր՝ մա՛մ, կարճ խոսեք։ Շատ կարգապահ էր իր տեսակով, երբեք ավելորդ բան չէր խոսի, երկար-բարակ զրույցներ չէինք ունենում։ Պատերազմի առաջին օրերից իրենք Տավուշի դիրքերում էին։ Մի օր աղջիկս դպրոցից տուն եկավ ու ասաց. «Մա՛մ, Իջևանից զորքեր են բերում Արցախ»։ Զանգահարում էի Կարենին, չէր պատասխանում։ Բայց, ի վերջո, կարողացա իր հետ կապվել։ Նա հերքեց այն, որ իրենց տեղափոխում են Արցախ։ Բայց մեր զրույցի հաջորդ առավոտյան տղաները Տավուշից ուղևորվում են դեպի Գորիս, հետո՝ Արցախ։ Կարենս այդ ընթացքում քեռու հետ է զրուցում, մի քանի անձնական իրեր ուզում, որ Գորիսում հանդիպեն, վերցնի, և ճանապարհը շարունակեն։ Եղբայրս մեծ դժվարությամբ ինձ ասաց, որ Կարենս գալիս է Գորիս։ Երեկոյան ժամը տասին 12 «Ուրալ» հասավ Գորիս։ Հենց առաջին «Ուրալի» վարորդի կողքին նստած էր Կարենս։ Իրեն խնդրում էի, որ չգնար։ Երևի մորը բնորոշ ցանկություն էր այդ պահին։ Բայց գիտեի, որ երբեք իմ այդ խոսքին ականջալուր չի լինի։ «Մա՛մ, ես չգնամ, մյուս տղան չգնա, բա ո՞վ գնա»։ Նա առնական, ուժեղ ոգով տղա էր, երբեք չէր թաքնվի, չէր նահանջի։ Տղաները ճանապարհ ընկան, որ մի փոքր կանգառ վերցնեն Շինուհայրի խաչմերուկում, այնուհետև ճանապարհվեն Արցախ։ Հաջորդ առավոտյան նորից գնացինք իրենց մոտ, բայց վեց «Ուրալները» տեղափոխել էին այլ վայր՝ անտառածածկ մի հատված։ Զանգով կապ էինք պահպանում Կարենիս հետ։ Այդ օրը շատ կարճ ժամանակով կարողացանք տեսնել Կարենիս»։ Հոկտեմբերի 14-ին Կարենն արդեն Արցախում էր։ Հասնելով Լաչինի ճանապարհին՝ Կարենը զանգում է մայրիկին. «Մա՛մ, չմտածես, ամեն ինչ լավ է լինելու, ես քեզ զանգելու եմ, երբ հարմար լինի»։

Մի երկու օր ընտանիքը չի կարողանում խոսել որդու հետ։ «Հետո զանգահարեց. «Մա՛մ, ես լավ եմ, ամեն ինչ լավ է»։ Բայց ես դղրդյունների ձայներ էի լսում։ Կարենիս հարցնում էի, թե այդ ինչ ձայներ են, ասում էր՝ կապերից է։ Համարյա ամեն օր մի քանի րոպե խոսել ենք իր հետ։ Դեպքից մի քանի օր առաջ իրեն խնդրեցի՝ Կարե՛ն, տեղդ ասա։ Երբ համառեցի, միայն մեկ տառ ասաց՝ «Լ»։ Բայց ես այնքան վատ էի ինձ զգում, որ չէի հասկանում, թե ինչ է ասում։ Խոսքը Լաչինի մասին էր»։

Հոկտեմբերի 27-ի երեկոյան ժամը իննին է եղել Կարենի վերջին զանգը։ Այդ օրը նա զանգահարում է բոլոր հարազատներին՝ ծնողներին, տատիկին, քեռուն, հորեղբայրներին, բոլոր-բոլորին։ «Այդ օրը Կարենս հանգիստ խոսում էր, կարծես հույսը կտրած լիներ, բայց ոչինչ չասեր։ Հետո, երբ քննարկում էինք այդ օրվա զրույցը, հասկանում էինք, որ Կարենը լրիվ գիտակցել է իրավիճակի լրջությունը։ Քեռուն ասել էր՝ երկնքից կարկուտ է թափվում»։

Կարենն անմահացել է հոկտեմբերի 28-ին Լաչինի Մեղվաձոր համայնքում։ Հոկտեմբերի 29-ի առավոտյան Կարենն արդեն Գորիսում է եղել։ «Բոլորը գիտեին բոթը, բացի մեզանից։ Նույն օրվա երեկոյան իմացանք լուրը։ Վզի հատվածում բեկոր էր դիպել։ Կարենս կարծես քնած լիներ»։

Ծանր օրերի մասին։ «Շատ դժվար եմ վերականգնվել։ Այդ մասին իմ ընտանիքի անդամները, հարազատները կփաստեն։ Մտնում էի իմ սենյակն ու լաց լինում։ Քիչ-քիչ հյուծվում էի։ Կարող եմ ասել, որ այդ օրերին չեմ ապրել ուղղակի։ Եվ իմ ընտանիքի խորհրդով, ինչ-որ առումով դրդմամբ, սկսեցի աշխատել։ Ամուսինս Գորիսի քաղաքապետի մոտ էր գնացել, այնտեղ միանգամից համաձայնել էին օգնել ինձ աշխատանքի հարցում։ Տեղավորվեցի աշխատանքի մանկապարտեզում։ Սկզբում չէի պատկերացնում, թե ինչպես պետք է աշխատեմ երեխաների հետ։ Բայց աստիճանաբար նրանք ինձ դուրս բերեցին սարսափելի վատ վիճակից։ Առաջին օրերին ամեն վայրկյան լալիս էի, բայց քիչքիչ այդ երեխաներն ինձ օգնեցին։ Նրանք ինձ հետ զրույցի էին բռնվում, խոսում, ինչ-որ բաներ պատմում, ես էլ իրենց մասին էի հոգ տանում։ Հիմա ես արդեն մանկապարտեզում մեթոդիստ եմ՝ ուսումնական գծով տեղակալ։ Երեխաներն, իրոք, ինձ դուրս բերեցին վատ վիճակից։ Իսկ հետո ընտանիքս և երեխա ունենալու միտքն ապրեցրեց»։

Ապրելու ուժի մասին։ «Նախքան փոքր Կարենիս ծնվելն ինձ ուժ տվեցին մեր մյուս տղաների ծնողները, այն, որ նրանք իրենց մեջ ուժ էին գտնում ապրելու։ Հետո աշխատանքս, մարդկանց հետ շփումը ինձ դուրս հանեցին վատ վիճակից։ Իսկ հետո էլ, իհարկե, Կարենս ծնվեց։ Մյուս կողմից էլ՝ մտածում էի, որ Կարենս ինձ կնախատեր, որ իր քրոջ ու եղբոր՝ Արաքսի և Գոռի հանդեպ ուշադիր չեմ, բայց սկզբի շրջանում ուղղակի չէի կարողանում որևէ բան անել։ Մի օր էլ մայրիկս ասաց. «Պատկերացնում ես, որ քեզ բան լինի, ո՞վ է Կարենիդ ծաղիկներ տանելու»։ Ի վերջո, կա՛մ պիտի մեռնես, որ չզգաս երեխայիդ կորստի ցավը, կա՛մ էլ պետք է ապրես։ Բայց սա էլ կոչվում է ապրե՞լ։ Կարենիս բացը երբեք չի լրացվի։ Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր»։

2025 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի սկսվելու օրն է ծնվել Կարենի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Կարենը։ «Երկու Կարեններս էլ ծնվել են Օձի տարում»:

Հ. Գ.- Սերժանտ Կարեն Գրիգորյանը 2020 թվականի Հուլիսյան մարտերից հետո պարգևատրվել է ՀՀ «Արիության», իսկ հետմահու՝ ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալներով։ Ե՛վ ծառայության ընթացքում, և՛ հետմահու պարգևատրվել է նաև պատվոգրերով։ Հարթաշեն գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվել է Կարենի անունով։ Հուղարկավորված է Գորիսի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում