Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով բանակցություններին. Պեսկով
Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև կայանալիք բանակցություններին:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դրանք կլինեն երկկողմանի շփումներ ուկրաինացիների և ամերիկացիների միջև», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ունի մոտ ապագայում վերսկսել եռակողմ բանակցային ձևաչափը և բանակցությունների դադարը համարում է ժամանակավոր: