Սպանվել է ԻՀՊԿ մամուլի խոսնակ Մոհամմադ Նաինին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ, գեներալ Ալի Մոհամմադ Նաեինին զոհվել է ուրբաթ օրը ավիահարվածների ժամանակ։
Այս լուրը ԻՀՊԿ-ն հաստատել է իր Telegram ալիքում։
Նշենք, որ ավելի վաղ ամերիկյան ու իսրայելական լրատվամիջոցները գրել էին Ալի Մոհամմադ Նաեինիի սպանության մասին, սակայն այդ լուրին իրանական մամուլն անմիջապես չէր արձագանքել: