ՌԴ անվտանգության խորհրդի նիստում քննարկել են ԼՂ հարցը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի մշտական անդամների օպերատիվ նիստ է հրավիրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կրեմլի մամուլի ծառայությունից, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը` այդ ուղղությամբ Ռուսաստանի գործադրած ջանքերի համատեքստում:
Քննարկվել են նաև ներռուսաստանյան և միջազգային հարցեր, մանրակրկիտ խոսակցություն է եղել ազգային գվարդիայի ստեղծման առնչությամբ: