ԱՄՆ-ն նոր զորքեր է տեղափոխում Իրան
NBC News-ը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները արագացնում է մի քանի հազար զինվորների տեղակայումը Մերձավոր Արևելքում:
Առաջիկա օրերին առնվազն 2200 ծովային հետևակային կմեկնի Սան Դիեգոյից, Կալիֆոռնիայից, դեպի Մերձավոր Արևելք։ Ծովային հետևակայինները, ինչպես սպասվում է, կտեղակայվեն ԱՄՆ ռազմածովային ուժերի Boxer դեսանտային հարձակողական նավի վրա, որին կուղեկցեն մեկ կամ երկու այլ նավ։
Սա նշանակում է, որ Մերձավոր Արևելք, հավանաբար, կժամանեն ևս մի քանի հազար նավաստիներ, հաղորդում է NBC News-ը։
Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը քննարկում է Մերձավոր Արևելք լրացուցիչ հազարավոր ամերիկացի զինվորների տեղակայման հնարավորությունը, այդ թվում՝ Իրանի դեմ գործողության համար։