Ուկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետՃապոնիայում արևահարման հետևանով մեկ շաբաթում 45 մարդ է մահացել
Միջազգային

ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին

Եվրամիությունը լրացուցիչ 140 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ բարեփոխումները խթանելու և երկկողմ համագործակցությունը խորացնելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում։

Մարթա Կոսը նշեց, որ Հայաստանը Եվրամիության համար վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում՝ ընդգծելով տարածաշրջանի աճող նշանակությունը՝ աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։

«Սա կարևոր տարի է Հայաստանի համար, մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կհաջորդի առաջին անգամ երբևէ անցկացվող ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը: Սա վկայում է այն մասին, թե որքան է բարձրացել այս տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար և որքան է խորացել մեր գործընկերությունը»,- ասաց նա։

Հանձնակատարի խոսքով՝ վերջին տարիներին զգալի աճ է արձանագրվել Հարավային Կովկասով անցնող բեռնափոխադրումների ծավալներում, որոնք 2022 թվականից ի վեր քառապատկվել են։

Նրա գնահատմամբ՝ ենթակառուցվածքային ներդրումների շնորհիվ հնարավոր է է՛լ ավելի մեծացնել այդ ցուցանիշը՝ նվազեցնելով փոխադրումների ժամանակն ու ծախսերը։

Կոսը նաև ընդգծեց, որ ԵՄ աջակցությունը չի սահմանափակվում միայն տնտեսական համագործակցությամբ՝ այն դիտարկվում է նաև որպես խաղաղության խթանման գործիք։

Նա նաև ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ կարևորելով տարածաշրջանային կապակցվածության զարգացումը։

Հանձնակատարի տվյալներով՝ «Դիմակայության և աճի» ծրագրի շրջանակում ԵՄ-ն արդեն աջակցել է շուրջ 7000 ձեռնարկության և նպաստել ավելի քան 20 հազար աշխատատեղի ստեղծմանը։

«Իրականացվում են նաև ծրագրեր կրթության, սոցիալական ծառայությունների և բնակարանաշինության ոլորտներում, ինչպես նաև աջակցություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինտեգրմանը՝ ավելի քան 70 միլիոն եվրոյի չափով»,- ընդգծեց Կոսը։

Մարթա Կոսի խոսքով՝ նոր՝ 140 միլիոն եվրոյի աջակցությունը միտված է նաև այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց ապահովելու համար։

«Այս միջոցները կնպաստեն այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց գրանցելու համար»,- նշեց նա։

Կոսը նաև անդրադարձավ ժողովրդավարական գործընթացներին՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում՝ ապահովելու ազատ և արդար ընտրությունների անցկացումը։