ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան գլորվել և ընկել է ձորը
Պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարվել և գլորվելով ընկել ձորը:
Այս մասին լուրը newspress.am-ի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Երասխավանի դիրքերի ճանապարհին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել և մի քանի մետր գլորվելով հայտնվել է ձորում:
«Մեքենան իսկապես գլորվել է ձորը , սակայն զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները դեռևս ճշտվում են»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: