Վլադիմիր Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը 2026 թվականի մարտի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Նշենք, որ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում։