«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցում

Քաղաքական PR, թե՞ կառավարման անգրագետ մոտեցում, Տաշիր Սամոն Հայաստանի անվտանգությունը ցանկանում է կառուցել Ադրբեջանին ԱԹՍ-ներ մատակարարած իսրայելցի գեներալի հետ

Իսրայելցի պաշտոնաթող գեներալ Զվիկա Խայմովիչը (Zvika Haimovich) ներկայացվել է որպես «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի անվտանգության ծրագրի մասնակից/խորհրդատու: Խոսքը՝ ծրագրային/խորհրդատվական մասնակցության մասին է:

Սամվել Կարապետյանը՝ նույն ինքը Տաշիր Սամոն, իսրայելցի գեներալին իր թիմ բերելով՝ իրականում փորձել է ցույց տալ, որ՝

  • ունի միջազգային կապեր

  • աշխատում է պրոֆեսիոնալների հետ

  • իր ծրագրերը «լուրջ» են

Այս ամենն ընտրողների վրա ազդելու մեխանիզմ է։

Գլոբալ առումով օտարերկյա մասնագետներին քո ծրագրերում ներգրավելը աշխատող և արդյունավետ մեխանիզմ է, բայց ոչ այս դեպքում:

Տաշիր Սամոն փաստացի Զվիկա Խայմովիչին ներգրավում է Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք ամիջականորեն կապված են ներքին անվտանգության հետ:

Սա արդեն Տաշիր Սամոյի ինքնագնահատականն է՝ իր իսկ նախաձեռնությանն ու վարած քաղաքականությանը:

Նա կամ չի հաշվարկել, կամ պարզապես չի հասկացել, որ այս մարդուն չի կարելի վստահել ու ներքաշել մեր երկրի անվտանգության մեջ:

Եվ պատճառը շատ պարզ է. այս մարդը Իսրայելում ծառայել է այն շրջանում, երբ Ադրբեջանը ակտիվորեն գնում էր իսրայելական զենք և ԱԹՍ-ներ, որոնք օգտագործվել են Հայաստանի դեմ պատերազմում:

Այս ֆոնին՝ շարքային ամենահասարակ մարդու մոտ անգամ հարց է առաջանում՝ արդյոք իսրայելցի գեներալ Զվիկա Խայմովիչի գիտելիքը կամ կապերը հակառակ կողմի հետ չեն հատվել:

 ՀՀ ներքաղաքական կյանքում  այս մարդու ներգրավումով, իրականում  Սամվել Կարապետյանը ոչ թե ցույց  է տալիս իր կապերն ու ուժը, այլ իր անգրագետ մոտեցումը՝ կառավարման համակարգին:

Հայաստանի դեմ կռված թշնամի երկրին՝ Ադրբեջանին զենք վաճառած անձի ներգրավումը միանշանակ խնդիր կարող է լինել հատկապես Հայաստանի նման զգայուն անվտանգային միջավայր ունեցող երկրում։

Սամվել Կարպետյանը ցանկացել է ասել, թե՝ տեսեք, թե ինչ  հնարավորություններ ու կապեր ունենք, մեզ հետ աշխատում է իսրայելցի գեներալ: Նա դա արել է մեդիա ուշադրությունը գրավելու և քաղաքական PR-ը ապահովելու համար՝ չմտածելով անվտանգության ռիսկերի մասին:

Դե, մյուս կողմից էլ Տաշիր Սամոն ի՞նչ իմանա, որ ռազմական խորհրդատուին, սովորաբար, հասանելի են լինում պաշտպանական ծրագրերը, համակարգերի թույլ կողմերը, ռազմավարական նախաձեռնությունները։ Նա ոչ մի ակնթարթ չի մտածել՝ արդյոք անվտա՞նգ է այդպիսի տեղեկատվությունը կիսել օտարերկրյա մարդու հետ, որը ոչ միայն չի հանդիսանում Հայաստանի համակարգի մաս, այլ Ադրբեջանին մատակարարել է զենք՝ Հայաստանի դեմ օգտագործելու համար:

Այստեղ նաև այլ հարց է առաջանում՝ իսկ գուցե հենց միտումնավո՞ր է բերել՝ այդ ամենը իմանալով: Եթե ոչ, ապա ինչո՞ւ է դրսից բերում մարդ, նա ավելի շատ վստահում է թշնամուն զենք մատակարարած երկրի գեներալին, քան մեր տեղական համակարգի՞ն:

Ստացվում է՝ ռուսաստանցի օլիգարխը Հայաստանի անվտանգությունը ցանկանում է կառուցել Ադրբեջանին ԱԹՍ-ներ մատակարարած իսրայելցի գեներալի հետ։  Իսկ միգուցե վաղն էլ պատրաստվի նրան առաջադրել որպես Պաշտպանության նախարարի թեկնածու, ո՞վ իմանա:

 

Արմինե Մկրտումյան