Դա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում
Միջազգային

Բաքվում անհանգիստ են․ Թուրքիան ու Եվրոպան մտադիր են ադրբեջանական գազը փոխարինել լիբիականով

«Գեղարդ վերլուծական»-ը  հոդված է հրապարակել․

2026 թվականի փետրվարի սկզբին ադրբեջանական մամուլում տարածվել են հրապարակումներ, որոնցում Բաքուն ի ցույց է դնում իր անհանգստությունները՝ կապված Լիբիայում տեղի ունեցող զարգացումների և, մասնավորապես, լիբիական էներգակիրների շուրջ տարբեր երկրների աշխույժ հետաքրքրությունների հետ։ Ուշագրավ է հատկապես ադրբեջանական իշխանամետ կայքերից մեկում տեղ գտած հոդվածը, ինչը հաստատում է Բաքվի մտահոգությունները եվրոպական երկրներում և Թուրքիայում ադրբեջանական գազը լիբիականով փոխարինելու մտադրությունների մասին։

Եվրոպական միությունը (ԵՄ) որոշում է կայացրել մինչև 2027 թվականը ռուսական գազից ամբողջությամբ հրաժարվելու մտադրության մասին։ Այդ որոշմամբ սահմանվել է, որ ԵՄ երկրները պետք է բացառեն ռուսական ծագմամբ գազի ներմուծումը և մինչև 2026 թվականի մարտի 1-ը մշակեն գազամատակարարման դիվերսիֆիկացման ազգային ծրագրեր, բացահայտեն ռուսական գազի փոխարինման հետ կապված հնարավոր խնդիրները։ Ըստ այդմ` եվրոպական երկրների գազի պահանջարկի բավարարման այլընտրանքային տարբերակներ են դիտարկվել ադրբեջանական, հյուսիսաֆրիկյան, միջինասիական և մերձավորարևելյան էներգակիրները:

Ներկայումս Ադրբեջանը գազ է մատակարարում 16 երկիր, այդ թվում` ԵՄ անդամ 10 երկիր: 2026 թվականի հունվարից Կասպից ծովից սկիզբ առնող և Իտալիայի ափերը հասնող SCPX-TANAP-TAP խողովակաշարին վերջինը միացել են Գերմանիան և Ավստրիան` 10-ամյա պայմանագրեր կնքելով «SOCAR»-ի հետ: Ադրբեջանական տիրույթում այս գործարքը ներկայացվում է որպես Եվրոպայի գազային համակարգում հաստատվելու Բաքվի նշանակալի հաջողություն: Սակայն այլ տեսակետներ կասկածի տակ են դնում եվրոպական պահանջարկը բավարարելու ադրբեջանական կարողությունները և նշում, որ Ադրբեջանն արդեն իսկ հետ է ընկել խոստացված ծավալներն ապահովելու պարտավորությունից:

Ադրբեջանական կողմը նույնպես ընդունել է կարճ ժամանակում անհրաժեշտ մատակարարումներ իրականացնելու անկարողությունը և հաստատել, որ խողովակներն ամբողջությամբ ծանրաբեռնելու համար պետք են նոր ենթակառուցվածքներ և լրացուցիչ ներդրումներ, որոնք Բաքուն և ԵՄ-ը սեղմ ժամկետում չեն կարող ապահովել: Լավագույն դեպքում ադրբեջանական գազի ծավալները կարող են մեծանալ 2029 թվականից՝ ի հաշիվ կասպյան հանքավայրերում թուրքական ընկերությունների ներդրումների ու թուրքական կապիտալի օգնությամբ նոր հանքավայրերի շահագործման։ Դրա վերաբերյալ Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնագիր են կնքել 2026 թվականի հունվարի 5-ին:

Մինչև 2027 թվականը ռուսական գազի փոխարինման լիբիական այլընտրանքի շուրջ արդեն իսկ առանցքային գործընթացներ են մեկնարկել: Լիբիայի Նավթի ազգային կոմիտեն (NOC) հայտարարել է մինչև 2027 թվականը նավթի արտադրությունն էականորեն ընդլայնելու մտադրության մասին՝ խրախուսելով միջազգային ընկերություններին վերադառնալ և ներդրումներ կատարել երկրի հանքավայրերում և էներգետիկ ենթակառուցվածքներում։

2026 թվականի հունվարին գազի մատակարարումների վերաբերյալ կարևորագույն պայմանագրեր Տրիպոլին արդեն իսկ կնքել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ: Լիբիական կողմը TotalEnergies և ConocoPhillips ընկերությունների հետ ծովային տարածքում գազի արդյունահանման նպատակով 20 միլիարդ դոլարի համատեղ ներդրում կատարելու պայմանավորվածություն է ձեռք բերել։ Ավելի վաղ լիբիական գազի մեծ ծավալներ գնելու պատրաստակամություն էր հայտնել նաև Իտալիան։

Լիբիական գազը եվրոպական էներգակիրների համակարգին է միացած GreenStream ստորջրյա խողովակաշարով: 516 կիլոմետր երկարությամբ այս խողովակը Լիբիայից ձգվում է մինչև Սիցիլիա կղզի։ Համակարգը շահագործվում է իտալական Eni ընկերության կողմից՝ իր՝ GreenStream BV համատեղ ձեռնարկության միջոցով։ Հաշվի առնելով, որ Լիբիան Թուրքիային կապող գազատարներ չկան, Անկարան դիտարկում է «GreenStream»-ով դեպի Իտալիա լիբիական գազի արտահանում իրականացնելու տարբերակը:

Թուրքիան Լիբիայում ներկայումս իրականացնում է նավթի և բնական գազի հետախուզման մի շարք նախագծեր: Դրանք ներկայացվում են որպես արտաքին էներգիայի աղբյուրներից կախվածությունը նվազեցնելու ավելի լայն ռազմավարության և Թուրքիայի երկարաժամկետ էներգետիկ քաղաքականության մաս: Ադրբեջանական մամուլն այս կապակցությամբ արձանագրել է, որ Լիբիայի կառավարությունը քաղաքական աջակցություն է ցուցաբերել թուրքական նախաձեռնություններին` ստեղծելով մրցակցային լրացուցիչ առավելություններ Անկարայի համար։ Բաքուն նաև կարծում է, թե սա կարող է հակասություններ առաջացնել Թուրքիայի և եվրոպական երկրների միջև:

Իր հերթին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ այդ նպատակով քննարկվում է փոխանակման մեխանիզմի միջոցով ադրբեջանական գազով փոխհատուցելու հնարավորությունը: 2026 թվականը նախանշվել է որպես «Լիբիայի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության տարի», և 17 տարվա ընդմիջումից հետո երկու երկրները տնտեսական հուշագիր են կնքել:

Ըստ էության` քաջատեղյակ լինելով լիբիական նավթագազային ոլորտի հանդեպ Ադրբեջանի դյուրագրգիռ վարքագծին` Թուրքիայի նախագահը դեռ 2021 թվականին Ալիևին առաջարկել էր թուրքական պետական ընկերության (TPAO) միջոցով մասնակցել համատեղ աշխատանքներին: Էրդողանի խոսքով` Ալիևը գոհունակություն է հայտնել առաջարկի կապակցությամբ, սակայն հետագա համագործակցության վերաբերյալ տեղեկություններ հայտնի չեն: Ավելին՝ Լիբիայի նավթի և գազի ոլորտին ուշադրությամբ հետևող Բաքուն 2025 թվականին դեպի լիբիական տնտեսություն փորձել է առաջ մղել «SOCAR»-ին:

Ադրբեջանական տիրույթում նաև դժգոհություն կա ԵՄ ընդունած կանոնակարգի այն դրույթի վերաբերյալ, որը պահանջում է ապացույցներ ներկայացնել գազի՝ ոչ ռուսական ծագման վերաբերյալ: Բաքուն շեշտադրում է, որ ռուսական գազը Եվրոպա է հասնում «Թուրքական հոսքով» և չի առնչվում Ադրբեջանից սկիզբ առնող «Հարավային գազային միջանցքին» (SCPX): Պահանջի մեջ Բաքվի հանդեպ կասկած նկատելով` Ադրբեջանն ի ցույց է դնում իր դժգոհությունը հատկապես Ֆրանիսայի նկատմամբ, որը, ի հեճուկս Ռուսաստանի հետ ունեցած հակասությունների, ռուսական գազից հրաժարվելու հարցում չի կիսում եվրոպական մյուս երկրների տեսակետները: Բացի այդ՝ Բաքու-Փարիզ «հակամարտության» վերջին տարիների «գործարքներում» նաև տնտեսական հարցերն են։ Ֆրանսիական կողմն ադրբեջանական գազի փոխարեն նախընտրել է լիբիականը` 2026 թվականի հունվարին նոր պայմանագրերի կնքմամբ նպատակ ունենալով մեծացնել լիբիական գազի ներմուծումը՝ շարունակելով ռուսական գազ ստանալ թուրքական խողովակներով:

Այս համատեքստում անհանգստացած է Բաքուն, քանի որ ադրբեջանական գազից աստիճանաբար հրաժարվող Փարիզի հետևողականության շնորհիվ ադրբեջանական գազի հանդեպ պահանջարկը հետագա տարիներին ԵՄ-ում չի մեծանա, փոխարենը՝ Անկարայի հետ համագործակցությամբ լիբիական գազն ավելի շուտ կապահովի եվրոպական պահանջարկը: Ռուսական գազն ադրբեջանականին մրցակից համարող Բաքուն անհանգստացած է նաև Անկարայի՝ լիբիական գազը ռուսականով փոխանակելու տարբերակի դիտարկմամբ։

Սակայն, ըստ նույն ադրբեջանական «մտահոգ» աղբյուրների, TAP AG համատեղ ընկերությունը հայտարարել է, որ լիբիական ու ադրբեջանական էներգակիրների փոխանակման հարցը ներկայումս չի քննարկվում: Ավելին՝ ընկերությունը հաստատել է մինչև 2045 թվականը հաստատված պայմանագրային պարտավորությունների առկայությունն ու գործող կարգավորումները չփոխելու անհրաժեշտությունը։

Փաստորեն՝ Բաքուն անհանգստանալու լրջագույն պատճառներ ունի մի քանի առումներով․ նախ՝ կարող է դուրս մնալ գազի ներմուծման հարցում Բրյուսելի որդեգրած դիվերսիֆիկացման քաղաքականության առանցքից՝ իր երբեմնի դիրքերը զիջելով Լիբիային։ Երկրորդ՝ ադրբեջանական գազից էական կախվածության մեղմման հետևանքով կարող է զրկվել անպատժելիության նախկին հնարավորությունից։ Դրա շնորհիվ էր, որ Ադրբեջանն էթնիկ զտում ու ռազմական հանցագործություններ իրականացրեց Արցախում։ Ավելին՝ ադրբեջանական գազ սպառող եվրոպական երկրների ու կազմակերպությունների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների բազմատեսակ խախտումներն ու բռնաճնշումները չեն արժանացել պատժամիջոցների կամ պատշաճ վերաբերմունքի։

Ավելին՝ Բաքվին արդեն իսկ կասկածում են ռուսական գազի ներմուծման արգելքը շրջանցելուն աջակցելու մեջ։ Բաքվի համար անհանգստացնող է նաև Անկարայի քաղաքականությունը։ Թուրքիան նույնպես շահագրգռված է իր էներգետիկ տնտեսության դիվերսիֆիկացման հարցում և հետևողականորեն ներգրավված է լիբիական գազի արտահանումը շեշտակիորեն ավելացնելու գործընթացներում։

Ըստ այդմ՝ լիբիական գազի շուրջ առաջիկա պայմանավորվածություններն ու գործնական աշխատանքներն Ադրբեջանին էլ ավելի դյուրագրգիռ են դարձնելու։ Ֆինանսական հոսքերից զրկվելու և տնտեսական, իսկ դրա միջոցով նաև՝ քաղաքական լծակների թուլացումը Բաքվին հարկադրելու է փնտրել Անկարայի և Բրյուսելի նկատմամբ ճնշում բանեցնելու նոր գործիքներ։ Տվյալ դեպքում՝ ավելի հավանական է Վաշինգտոնի հետ փոխգործակցությունը, ինչի միջոցով միայն ադրբեջանական գազը կարող է դիտվել որպես ռուսական գազի առաջնահերթ փոխարինող։