Մուրացան հոսպիտալում կոմայի մեջ գտնվողների թիվն ավելացավ ևս մեկով
Երեկ ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի հոսպիտալ է տեղափոխվել կամավոր, 22-ամյա Թաթուլ Զազարյանը՝ ավելացնելով կոմայի մեջ գտնվող վիրավորների թիվը:
Այս մասին գրում է 1in.am-ը:
Թաթուլի բարեկամները պատմել են, որ նա հիվանդության պատճառով ազատված է եղել բանակից և Արցախ է մեկնել կամավոր` Սյունիքի ջոկատի հետ:
Թաթուլ Զազարյանը ծանր վիրավորվել է հրադադարի պայմանավորվածությունից մեկ օր հետո՝ ապրիլի 6-ին, ժամը 18:30-ի սահմաններում Մատաղիսի դիրքերում:
Նա այժմ գտնվում է կոմայի մեջ, միացված է արհեստական շնչառության: Ռմբակոծության պահին նա եղել է Սյունիքի կամավոր, պահեստազորի ավագ լեյտենանտ, կապանցի Արմեն Գասպարյանի հետ, որը կամավոր խմբի ջոկատավարն է եղել և, ինչպես հայտնի է, զոհվել է:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում