Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունն ու օֆշորային ապօրինի ֆինանսները
«Պետք է հասկանալ, որ պատերազմը երկու երկրներից էլ տանում է ռազմական տեխնիկա մարդկային ռեսուրսներ, բնակավայրեր և նվազում է տնտեսության ակտիվությունը»:
Այս մասին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը` խոսելով կոնֆլիկտային իրավիճակի հնարավոր բացասական ազդեցություններից, որոնք կարող են հետք թողնել Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունների վրա:
«Խնդիրներ են առաջանում և ռազմական, և տնտեսական բլոկում, ինչը ենթադրում է, որ մենք պետք է ունենանք որոշակի կոնսոլիդացիա և տնտեսական քաղաքականության մեջ որդեգրենք այնպիսի ռիսկեր, որ ավելի ապահովագրված տնտեսություն ունենանք»,-ասաց տնտեսագետը:
Նա ընդգծեց, որ երկու երկրներն էլ ունեն օֆշորային ապօրինի ֆինանսական ծավալներ, ինչի համար Հայաստանի տնտեսությունը իր մասով հատուցում է: Ըստ բանախոսի տվյալների` միայն վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանից դուրս է եկել 9,5 մլրդ դոլար:
Մանրամասները՝տեսանյութում