Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Լուսին թռչելը մեզ համար խակ է, իսկապես խակ է, որովհետև գարունը նոր է բացվել և մրգի հասնելուն դեռ շատ ժամանակ կա. Փաշինյան

Հանրային կառավարման ոլորտի աշխատանքի որակը շատ ուղղակի նշանակում է հանրության կյանքի որակ։

Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովում ունեցած ելույթում այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Հանրային կառավարման ոլորտի աշխատանքի որակը շատ ուղղակի նշանակում է հանրության կյանքի որակ։ Եվ, կարծում եմ, որ այս կապակցվածությունը միշտ չի և ամեն տեղ չի, որ ընկալված է։ Որպեսզի մենք հանրության կյանքը դարձնենք ավելի որակյալ, պիտի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, իսկ որպեսզի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, կա մի գործիք՝  լրացուցիչ ներդրումներն այդ ոլորտում։ Ընդհանրապես մեր մտածողությունը շատ տեղերում արտահամակարգային և արտապետական է, և մենք շարունակում ենք մտածել, թե կարելի է չանել ներդրում և ունենալ լավարկում՝ օրինակ էնտուզիազմի, էմոցիայի, նվիրվածության և այլնի վրա, ընդ որում, էնտուզիազմի, էմոցիայի, նվիրվածության գործառույթը երբեք չի կարելի նսեմացնել»,- ասել է հավելելով՝ եթե չկա ենթակառուցվածք, որը էմոցիան և էնտուզիազմը կտրանսֆորմացնի և կդարձնի արժեք, այդ դեպքում էմոցիան և էնտուզիազմը չեն կարող մեծ ազդեցություն ունենալ։

Նրա խոսքով՝ մեր իրականության մեջ հանրային ոլորտը լավարկելու մի ուրիշ խնդիր էլ կա, քանի որ հանրային ոլորտը առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է։ «Սա կապված է մեր պատմական փորձառության հետ։ Մեր մի քանի հարյուրամյա պատմական փորձառությունը ցույց է տվել, որ մենք առնչվել ենք հանրային այնպիսի ոլորտի հետ, որը բռնաճնշող է, որը ոչնչացնող է, որը արգելակող և խանգարող է։ Այսպիսին է մեր վերջին 500 տարվա պատմական փորձառությունը՝ որոշակի բացառություններով։ Եվ այս ընկալումը մեր իրականության մեջ շարունակում է մնալ, մինչդեռ իրականությունն այն է, որ հանրային ոլորտը այն ռելսերն են, որով ընթանում է մեր հանրային կյանքի գնացքը։ Մենք կարող ենք գնացքի վրա անել հնարավոր ամենամեծ ներդրումները, այդ գնացքի նստատեղերն ու վագոններն ընդհուպ ոսկեջրել, բայց եթե ռելսերի վրա պատշաճ ներդրումներ արված չեն, այդ գնացքը կամ պարզապես տեղից չի շարժվի, կամ շատ հաճախ վթարի կենթարկվի, ինչը, եկեք խոստովանենք, որ մեր իրականության մեջ շատ հաճախ պատահում է։ Շատ կարևոր է ի վերջո արձանագրել, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում և չի կարող ունենալ այնքան ազդեցություն, ինչքան այդ քաղաքացու բարեկեցության վրա ազդեցություն է ունենում հանրային կառավարման ոլորտը։ Հետևաբար, հանրային կառավարման նկատմամբ մեր հանրային վերաբերմունքի փոփոխությունը մեր ամենակարևոր անելիքներից մեկն է։ Մենք Հայաստանում չունենք գեթ մեկ ընտանիք, գեթ մեկ անհատ, որ իր անձնական բարեկեցության համար ծախսում է ավելի շատ, քան այդ նույն մարդու անձնական բարեկեցության համար ծախսում է Հայաստանի պետական բյուջեն։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ամեն դրամ հարկը այդ քաղաքացուն վերադարձվում է տասնապատիկ անգամ ավել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հանրային ոլորտի նորարարության թեմային՝ նախ ներկայացրեց, թե ինչ է նշանակում նորարարությունը իր կարծիքով։ «Ի՞նչ է նշանակում նորարարություն, նորարարությունը կրթություն է, որովհետև առանց կրթության հնարավոր չէ անել նորարարություն, որովհետև նոր բան անելու համար պետք է նոր բան իմանալ, իսկ նոր բան իմանալու համար պետք է կրթություն։ Եվ սա է պատճառը, որ Հայաստանի կառավարության առնվազն վերջին 1.5 տարվա քաղաքականությունն ուղղված է հետևյալին՝ մենք մեծ ներդրումներ ենք անում հանրային ոլորտում, ընդ որում, այդ ներդրումներով հանրային կառավարման ոլորտում ներդնելով կրթության ինքնաշխատ համակարգեր։ Մենք այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա և կրթության արդյունքում ձեռք բերվի աշխատանքի և նորարարության նոր մոտիվացիա, նոր գիտելիք և նոր ըմբռնում։ Եվ մենք ունենք մի իրավիճակ, երբ հազարավոր պետական ծառայողներ այսօր այդ ներդրումների և ծրագրի շնորհիվ անդրադառնում են իրենց կրթությանը։ Աշխատանքից հետո նրանք կրթական ծրագրերի են մասնակցում՝ բարձրացնելու համար իրենց որակավորումը, բարձրացնելու համար իրենց աշխատանքի որակը, և դա առաջին հերթին արվում է Հայաստանի քաղաքացիների և Հայաստանում ապրող մարդկանց կյանքը բարելավելու համար»,- ասել է Փաշինյանը։  

Նրա խոսքով՝ ցանկացած չլուծված պրոբլեմ, որ այսօր տեսնում ենք, նախկինում հանրային կառավարման ոլորտում չարված ներդրումների հետևանք է։

«Այսօր հանրային կառավարման ոլորտում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ և գիտակ մարդիկ, բայց ես ուզում եմ նաև ասել, որ առանձին վերցրած գիտելիքը չի կարող տալ արդյունք, որովհետև գիտելիքը նույնպես պետք է տեղադրված լինի ճիշտ տեղում և ճիշտ համակարգի մեջ։

Մի օրինակ կա, որը ինձ ամենաշատն է տպավորել, երբ դեպի լուսին ԱՄՆ առաքելության «Ապոլոն» ծրագրի մեկնարկի համար աշխատել է ավելի քան 400 հազար գիտնական։ Սա նշանակում է, որ եթե այդ երկրում լիներ ոչ թե 400 հազար, այլ 250 հազար գիտանական, այդ դարակազմիկ ծրագիրը պարզապես տեղի չէր ունենա։ Մենք, իհարկե, մեր հազարամյա պատմության ընթացքում երբեք չենք պլանավորել և, ցավոք, այսօր էլ չենք պլանավորում թռչել լուսին, և դրա համար կա ընդամենը մեկ պատճառ՝ այդ 400 հազար գիտնականի և պրոֆեսիոնալի բացակայությունը։ Որովհետև, եթե լինեին այդ 400 հազար գիտնականները և պրոֆեսիոնալները, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու մենք պետք է հրաժարվեինք լուսին թռչելուց։ Կներեք կոպիտ օրինակի համար, այսպիսի ասացվածք  կա՝ «Աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է»։ Լուսին թռչելը մեզ համար խակ է, իսկապես խակ է, որովհետև գարունը նոր է բացվել և մրգի հասնելուն դեռ շատ ժամանակ կա»,- եզրափակել է Փաշինյանը։