Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Կարգալույծ հոգևորականների հայցերը վարույթ ընդունած դատավորներին առաջարկում եմ կարդալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները, այնուհետև՝ լսել Պոզներին. Ղամբարյան

«Կարգալույծ հոգևորականների հայցերը վարույթ ընդունած և հայցի ապահովման միջոցներ կիրառած դատավորներին առաջարկում եմ նախ՝ կարդալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները, այդ թվում՝ Թուրքիայի դատարանի որոշման վերաբերյալ, այնուհետև՝ լսել Պոզներին: Միգուցե սա կօգնի նրանց կանխել այն վատ զգացողությունները, որոնք կարող են առաջանալ հասուն տարիքում հայելուն նայելիս»,- նշել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:

Նա մանրամասնել է. 

«1) «Համատեղ կարծիք Հայաստանի Հանրապետության՝ (․․․) «Հայաստանի Հանրապետության և Սուրբ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու միջև հարաբերությունների մասին» օրենքում փոփոխություններ (...) վերաբերյալ» (2011թ. հոկտեմբերի 14-15, CDL-AD(2011)028)

24-րդ պարբերություն.

«Ի լրումն, կրոնի կամ համոզմունքի դավանումը և ուսուցումը ներառում է կրոնական խմբերի կողմից իրենց հիմնական գործերը վարելուն անբաժանելի գործողություններ, ԻՆՉՊԻՍԻՔ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ և ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, կրոնական ճեմարաններ կամ դպրոցներ հիմնելու ազատությունը և կրոնական տեքստեր կամ հրատարակություններ պատրաստելու ու տարածելու ազատությունը»:

2) «Կարծիք Թուրքիայում կրոնական համայնքների իրավական կարգավիճակի և Ստամբուլի Ուղղափառ Պատրիարքարանի՝ «էկումենիկ» (տիեզերական) տիտղոսն օգտագործելու իրավունքի վերաբերյալ» (Ընդունման ամսաթիվ: 2010թ. մարտի 12-13, CDL-AD(2010)005)

24-րդ պարբերություն.

«Բացի այդ, կրոնի դավանումը և ուսուցումը ներառում է կրոնական խմբերի կողմից իրենց հիմնական գործերը վարելուն անբաժանելի գործողություններ, ինչպիսիք են իրենց կրոնական առաջնորդներին, քահանաներին և ուսուցիչներին ընտրելու ազատությունը, կրոնական ճեմարաններ կամ դպրոցներ հիմնելու ազատությունը և կրոնական տեքստեր կամ հրատարակություններ պատրաստելու և տարածելու ազատությունը»:

88-րդ պարբերություն.

«Հոգևորականների կարգավիճակի, նրանց ընտրության և կրթության պայմանների վերաբերյալ որոշումները կարող են դիտարկվել որպես միջամտություն»:

92-րդ պարբերություն.

«Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի 2007 թվականի վճռին, Հանձնաժողովը կարծում է, որ ոչ մի աշխարհիկ դատարան իրավասություն չունի որոշելու, թե արդյոք կրոնական առաջնորդը «տիեզերական (էկումենիկ)» է, թե ոչ: Պատրիարքարանը դատարանի վճռի արդյունքում ոչ ավել, ոչ պակաս դառնում է տիեզերական: Սակայն վճիռը մտահոգիչ է այն առումով, որ ազգային դատարանն իրավասու է համարում իրեն միջամտելու կրոնական առաջնորդի ներքին եկեղեցական կարգավիճակին, ինչը հեշտությամբ կարող է հանգեցնել ՄԻԵԿ 9-րդ հոդվածի խախտման»:

Ներկայացնենք այս գործը որոշակի մանրամասնությամբ.

2007 թվականին Թուրքիայի Վճռաբեկ դատարանը (case no. 2005/10694, judgment of 2007 by the Court of Cassation, 4th Penal Chamber) քննել է Ստամբուլի Հունական Ուղղափառ Պատրիարքարանի (Բարդուղիմեոս Ա-ի գլխավորությամբ) և բուլղարացի քահանա Կոնստանտին Կոստովի միջև վեճը:

Պատրիարքարանը կարգազանցության համար ազատել էր քահանա Կոստովին եկեղեցական պաշտոնից, այն բանի համար, որ նա ՀՐԱԺԱՐՎԵԼ ԷՐ ՊԱՏԱՐԱԳԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՇԱՏԱԿԵԼ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ (ինչը կանոնական պահանջ է) և ցանկանում էր պատարագը մատուցել հունարենի փոխարեն բուլղարերեն:

Քահանան կամ նրա կողմնակիցները (Բուլղարական եկեղեցական հիմնադրամը) դիմել են Թուրքիայի դատարան՝ պնդելով, որ Պատրիարքարանի կողմից իր ազատումը ապօրինի է:

Թուրքիայի վճռաբեկ դատարանն արդարացրել է Պատրիարք Բարդուղիմեոսին և մյուս բարձրաստիճան հոգևորականներին` եզրակացնելով, որ ազատման ակտը չի խախտել քահանա Կոստովի կրոնի ազատության իրավունքը (աղբյուրը՝ https://english.pravda.ru/news/world/94061-orth_istanbul/https://oikoumene.org/.../world-and-european-ecumenical...):

Վենետիկի հանձնաժողովի գնահատմամբ, գլխավոր խնդիրը ոչ թե տվյալ վճռի եզրահանգումն է (որն, ի դեպ, արդարացրել է Պատրիարքին), այլ այն, որ դատարանն իրեն իրավասու է համարել քննելու և գնահատելու զուտ եկեղեցական հիերարխիայի կամ վարդապետական հարցեր: Հենց այս նախադեպն է վտանգավոր, քանի որ այն բացում է պետական միջամտության ճանապարհը դեպի եկեղեցու ներքին կյանք:

Ընդհանուր ամփոփում

1) Ինչպես Հայաստանի (CDL-AD(2011)028, պարբ. 24), այնպես էլ Թուրքիայի (CDL-AD(2010)005, պարբ. 24) վերաբերյալ կարծիքներում Վենետիկի հանձնաժողովը միանշանակ նշում է, որ կրոնական առաջնորդներին ընտրելու ազատությունը կրոնի ազատության անբաժանելի մասն է:

2) Պետական դատարանների միջամտությունն այս ոլորտին կրոնի ազատության իրավունքի խախտում է:

Այսպիսով, եթե ՀՀ դատարանները վարույթ են ընդունում կարգալույծ հոգևորականների հայցերը, որոնք վիճարկում են Եկեղեցու ներքին որոշումները, կամ կիրառում են հայցի ապահովման միջոցներ, որոնք միջամտում են եկեղեցական կառույցի գործունեությանը, ապա դրանք ուղղակիորեն հակասում են Վենետիկի հանձնաժողովի կողմից մշակված և վերը նշված եվրոպական չափանիշներին: