Այսօր ժամը 15:00-ից կդադարեցվի կրակը
Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը պայմանավորվածության են հասել այսօր ժամը 15-ից ամբողջովին դադարեցնել փոխհրաձգությունը եւ սկսել զոհված զինվորների փնտրման գործողությունները: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости»-ն:
«Մենք պայմանավորվել ենք, որ այսօր 15.00-ից հյուսիսային եւ հարավային ուղղություններով դադարեցվելու է կրակը եւ սկսելու ենք զոհվածների հայտնաբերման համատեղ գործողությունը»,- հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լ. Մնացականյանը:
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:
ԵԱՀԿ-ի գործող նախագահի ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի ռազմական հարցերով օգնականները ևս ներկա են լինելու և հետեւելու են գործընթացին: