Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվել

Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է. հայտարարություն

Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Այս մասին ասված է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից տարածած հայտարարության մեջ:

«Ռուբեն Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ  նախորդ 10 օրերին օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել:

Դատավարություններն ավարտվել են մեկ ամիս առաջ, սակայն ո՛չ Ռուբենը, ո՛չ էլ, մեր տեղեկություններով, մյուս հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով՝ ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն, դեռ չեն ստացել: Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։

Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Նրա և մյուս հայ գերիների  կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը և Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում՝ երկրից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հեռացումը, բոլոր գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։

Մենք նաև մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները՝ կապի պահպանված միակ միջոցը, կարող են դադարեցվել։

Մենք հրապարակում ենք Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային ուղղված Ռուբենի դիմումի աուդիոձայնագրությունը, որը նրան թույլ չեն տվել ավարտել։ Հուսով ենք՝ այն կհասնի հասցեատիրոջը:

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀՐԱՏԱՊ  ԴԻՄՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ ՍԱԲԻՆԱ ԱԼԻԵՎԱՅԻՆ

(Փոխանցվել է ընտանիքի  հետ հեռախոսազրույցի ընթացքում)

2026 թ․ մարտի 13

«Ես կցանկանայի...

Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմեն, տիկին Ալիևա. ստիպված եմ դիմել Ձեզ: Չնայած 2023-ի հոկտեմբերին տեսախցիկի առաջ մեր առաջին հանդիպման ժամանակ Դուք  մեծահոգաբար տրամադրել էիք ձեր հեռախոսահամարը, վերջին 10 օրվա ընթացքում ես չեմ կարողացել կապվել Ձեզ հետ, թեև փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով և զանգելու փորձերով գործադրել եմ հնարավոր բոլոր ջանքերը: Հետևաբար, ստիպված եմ դիմել Ձեզ հրապարակայնորեն: Եվ, ցավոք, ինձ ու իմ գործընկերների հետ այստեղ կատարվողը ձեզ փոխանցելու այլ միջոց չունեմ:

Ես խնդրում եմ հանդիպում Ձեզ հետ: Դուք հանրային միակ հաստատության ղեկավարն եք, որին կարող եմ դիմել այս իրավիճակում, քանի որ ադրբեջանական մյուս բոլոր մարմինները կա՛մ իրականացնում են պետական վերահսկողություն, կա՛մ...

(Այստեղ Ռուբեն Վարդանյանին ընդհատում են և թույլ չեն տալիս շարունակել Ադրբեջանի օմբուդսմենին ուղղված իր խոսքը)

Եվ հիմա նրանք նույնիսկ թույլ չեն տալիս ինձ դա անել: Ուզում եմ ասել, որ, ցավոք, նրանք թույլ չեն տալիս ինձ դիմել Ձեզ, որպեսզի Դուք՝ միակ մարդը, որը կարող է այս իրավիճակում, այնտեղ...

Ես մեկ ամիս է՝ չեմ կարողանում ստանալ դատավճիռը. ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն, ո՛չ ադրբեջաներեն. չգիտեմ՝ ինչի համար եմ դատապարտվել և որ հոդվածներով։

Ես հանդիպում եմ խնդրում, որպեսզի կարողանանք քննարկել այս ամենը: Որովհետև, ցավոք, Կարմիր խաչը հեռացել է: Այստեղ չկա որևէ այլ հաստատություն, որը կարող է մեզ հետ կապ պահել։

ՀՀ կառավարությունն այստեղ չունի ներկայացուցչություն և զբաղված է մատակարարումներով...»

(Զանգն ադրբեջանական կողմից ընդհատվում է` հնարավորություն չտալով Ռուբեն Վարդանյանին ավարտել օմբուդսմենին ուղղված իր խոսքը)»,-ասված է հայտարարության մեջ: