«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցում

Մեզ համոզում են, որ կա խաղաղություն, բայց երբ նայում ես այդ «խաղաղության» կոնտեքստին, հասկանում ես, որ Մեծ Եղեռնը շուտով նոր և ըստ ամենայնի վերջին «եթերաշրջանը» կունենա. Արթուր Դանիելյան

Սատանան երբեք մարդ չի սպանել: Սա փաստ է այնքանով, որքանով դավանաբանական երևույթը կարող է փաստ լինել: Սատանան խաբում է, մեղադրում է, և իհարկե գայթակղում է, դրդում է մեղքի, այդ թվում մահացու մեղքերի, բայց երբեք չի սպանում:

Մինչդեռ Աստված սպանել ու սպանում է անընդհատ, մասսայաբար, առանձնահատուկ դաժանությամբ: Սոդոմ և Գոմոր քաղաքների ողջ բնակչությանը Աստված այրել է, հետո` հեղեղել: Սոդոմից փախչող Ղովտի կնոջը նա ասաց, որ հետ չնայի, ու նրան աղե արձան դարձրեց, երբ այդ կինը ետ նայեց: Եգիպտոսի բոլոր առաջնեկ որդիներին է սպանել, այդ թվում քնած մանուկներին: Աստված հրամայել է հրեաներին սպանել քանանացիների բոլոր տղամարդկանց, կանանց, մանուկներին, տարեցներին և նույնիսկ կենդանիներին: Աստված «պատռեց երկիրը, բացեց գետինը և կուլ տվեց» Մովսեսին քննդատատած 3 մեծ տոհմ: Արջերի միջոցով նա 42 երեխա պատառոտեց մարգարե Եղիսեի ճաղատ գլուխը ծաղրելու համար: Դե ջրհեղեղով բոլոր մարդկանց ոչնչացնելու պատմությունը բոլորդ էլ լսած կլինեք:

Պատմության մեջ մինչ օրս բոլոր մահերը, ինչպես նաև բոլոր հիվանդությունները և տառապանքները Աստծուց են: Սատանան դրդում է մեզ մեղքի, մեղքը գործելու դեպքում Աստված մեզ պատժում է: Ընդ որում, սատանային նույնպես, բնական է, Աստված է ստեղծել ու դեմը չի առել, չի արգելել նրան գայթակղել Աստծո զավակներին:

Հիմա, եթե վերոհիշյալ «փաստերը» և օբյեկտիվ իրողությունները դիտարկես առանց քրիստոնեական ենթատեքստի, ստացվում է՝ սատանան մեծ հումանիստ է, իսկ Աստված` մի մոլեռանդ տականք է: Ընդ որում, հենց կեղծ քրիստոնեական քարոզն էլ առանձնանում է իրականից իր կոնտեքստով: Կյանքն առհասարակ առանց կոնտեքստի մեկնաբանելը սատանայական հնարք է: Եթե մարդ ես սպանել, սատանիստները քեզ միանգամից կհռչակեն մարդասպան (բայց չեն պատժի!!) և կդրդեն այլոց քեզ նույնպես մեղադրել, մինչդեռ Աստծո հրեշտակները կբացահայտեն կոնտեքտը, որտեղ դու, սպանելով մեկին, փրկել ես երկու կյանք ու հետևաբար կարդարացնեն: Հակառակն էլ կա՝ աջ ու ձախ սեր խոստովանողին ու բոլորին սիրահետողին սատանիսները կփառաբանեն և կգայթակղեն այլոց միանալ սիրարշավին, իսկ Աստված դա կհամարի մեղքերի հանդեպ անտարբերության դրսևորում և երկնքից կրակ և ծծումբ կլցնի դրանց զավակների վրա, ու սա կլինի իրական սիրո դրսևորում: Կարևորը կոնտեքտն է: 

Նույն կերպ մեզ են հիմա համոզում, որ կա խաղաղություն, բայց երբ նայում ես այդ «խաղաղության» կոնտեքստին, հասկանում ես, որ Մեծ Եղեռնը շուտով նոր և ըստ ամենայնի վերջին «եթերաշրջանը» կունենա:

Առանց կոնտեքստի կա թոշակ, պարգևավճար, ասֆալտ ու դպրոց, իսկ կոնտեքստով կա վարկ, որը մարելն անհնար է, 200 փակված դպրոց սահմանամերձ գոտիներում ու դավադրաբար հանձնված հայրենիք մեկ երրորդ, որը քո անվտանգության և հետևաբար խաղաղության միակ երաշխիքն էր:

Խաբող, զրպարտող ու գայթակղող սատանայի վիժվածքները կան, դրանք բոլորիս աչքի առաջ են: Ակնհայտ է, որ կա նաև Աստված, ով սարսափելի պատիժների է արժանացնում նրանց, ովքեր գայթակղվում են սատանիստների կողմից: Իսկ ո՞ւր են Աստծո զավակները...

Գալիք կիրակին Գալստյան կիրակին է, օրվա խորհուրդը համբերությունն է՝ «Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:13):