Իրանը լիակատար պարտություն է կրել և ցանկանում է գործարք կնքել․ Թրամփ
Իրանը լիակատար պարտություն է կրել և ցանկանում է գործարք կնքել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ֆեյք լրատվամիջոցները պարզապես չեն հանդուրժում այն փաստը, թե ինչպես են ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ հաղթեցին Իրանին: Վերջինս լիակատար պարտություն է կրել և այժմ փորձում է գործարքի գնալ, սակայն ոչ այն պայմաններով, որոնք ես կընդունեի»,- Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը:
«Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանը հետաքրքրվել է գործարք կնքելու հնարավորությամբ։ Սակայն, Թրամփի խոսքով՝ «մենք է՛լ ավելի շատ ենք ուզում պատերազմել»։»