Թրամփը ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ առևտուրը. Վենս
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ առևտուրը և հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Հյուսիսային Կարոլինայում կայացած հանրահավաքի ժամանակ։
«Շատ բանավեճեր են եղել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մեր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ, բայց Միացյալ Նահանգների նախագահը դա հստակեցրել է. նա ցանկանում է, որ սպանությունները դադարեցվեն և առևտուրը վերականգնվի», - ասել է նա։