Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հարձակման
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հարձակման է ենթարկվել:
Այս մասին հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաընկերության։
Հաղորդագրության համաձայն՝ հարվածի նպատակն էր դեսպանատան տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացնելը:
Հարվածի հետևանքով զոհերի, վիրավորների և ավերածությունների մասին մանրամասներ դեռևս չկան: