Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակները տարբեր են. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակները Իրանի դեմ գործողության մեջ կարող են տարբեր լինել։
Նա այս մասին լրագրողներին ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակները նույնն են։
«Կարծում եմ՝ դրանք կարող են մի փոքր տարբեր լինել», - ասել է Թրամփը՝ առանց բացատրելու այդ տարբերությունների բնույթը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ Պենտագոնի կողմից Իրանի դեմ գործողությունը նախատեսվածից շուտ է. «Ես չեմ կարող ասել, թե որքան կտևի գործողությունը: Այսինքն՝ ես ունեմ իմ սեփական գաղափարը, բայց ի՞նչ անենք։ Այն կտևի այնքան, որքան անհրաժեշտ է։ Ես ձեզ ժամանակացույց չեմ տա»,-ասել է Թրամփը: