«Գրիլ․ամ»-ը կվերսկսի աշխատանքը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Գրիլ․ամ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Խորենացի 88) իրականացված կրկնակի ստուգման արդյունքում, նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների ամբողջական շտկման հիմքով, վերացվել է այդ կազմակերպության արտադրական գործունեության կասեցումը: