Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ում ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում

Արտաքին հետախուզական ծառայությունը 2026թ. մարտի 10-ին «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարությամբ տեղեկություն տարածեց, որ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։

Նույն օրը ՆԳՆ ոստիկանությունը հայտարարեց, որ Արտաքին հետախուզական ծառայության տարածած հայտարարության հիման վրա հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե, որն իր հերթին քրեական վարույթ նախաձեռնեց:

Այս հարցը դարձավ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող ամենակարևոր թեմաներից մեկը, և քաղաքական տարբեր ուժեր տարբեր կերպ մեկնաբանեցին տեղեկությունը: «Արմենպրես»-ը դիմեց Արտաքին հետախուզական ծառայությանը՝ ուղղելով մի քանի հարց՝ նոր մանրամասներ ճշտելու նպատակով:

-Մարտի 10-ի Ձեր հայտարարությունը չէր պարունակում մանրամասներ, սակայն հանրության շրջանում բուռն քննարկումներ առաջացրեց տարբեր ասպեկտներով: Կարծիքներն ու գնահատականները բազմազան էին, բայց գերիշխում էր մոտեցումը, որ ԱՀԾ հայտարարությունը պետք է լինի հստակ, որպեսզի մարդիկ կողմնորոշվեն, և որ նման հայտարարություններով տագնապ չպետք է առաջացնել։

-Հետախուզության ծառայությունների հրապարակումներին բնորոշ մանրամասների բացակայությունը, որպես կանոն, պայմանավորված է սեփական գործունեության, աղբյուրների, մեթոդների պաշտպանության առաջնահերթությամբ։ Սա չի նշանակում, սակայն, որ ՀՀ իրավասու իրավապահ մարմիններին չեն փոխանցվել և փոխանցվում հստակ օպերատիվ տեղեկություններ։ Նշվածի մասին են վկայում նաև թե ՀՀ ՆԳՆ Ոստիկանության և թե ՀՀ Քննչական կոմիտեի կողմից արված  հայտարարությունները։

Ինչ վերաբերում է տագնապի մասին պնդումներին, ապա Ծառայության նպատակը մեր հայրենակիցներին իրազեկելն է նման առերևույթ անօրինական գործընթացների վերաբերյալ։ Ծառայությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ ուղղված արտաքին վտանգների նյութականացումը կանխարգելելու և հակազդելու գործողություններ, և այս հայտարարությունը պետք է ընկալել որպես նման գործողություններից մեկը։ Հետևաբար, տագնապ կարող են ունենալ նման առերևույթ ապօրինի գործողություններ իրականացնող շրջանակները։

-Քանի որ հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրվում որոշ քաղաքական ուժերի աջակցելու համար, խնդրում ենք նաև պարզաբանել, թե մասնավորապես որ ուժերի մասին է խոսքը, քանի որ ընդդիմությունը հայտարարությունը մեկնաբանում է, իբր, «հող են նախապատրաստում ընդդիմության դեմ գործողությունների համար» կամ «փորձում են ապահովել առավելություն իշխող ուժի համար»:

-Ծառայության մանդատը սահմանված է օրենքով, որը ներառում է արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանությունը և այդ նպատակով տեղեկությունների հավաքումն ու մշակումը։ Հետևաբար, ծառայության մանդատը պայմանավորված կամ կաշկանդված չէ քաղաքական ուժերի դասավորությամբ կամ այդ ուժերի ցանկություններով՝ ոչ իշխող, ոչ էլ՝ ընդդիմադիր։ Ըստ տեղեկությունների, ճնշումները միտված են աջակցություն ապահովելու ընդդիմադիր որոշ ուժերի օգտին։

-Ձեր հայտարարության հիման վրա Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, որում նշվում էր, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են իրականացնում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, խոշոր գործարարներ, քրեական հեղինակություններ՝ հանդես գալով այդ երկրի հատուկ ծառայությունների անունից։ ԱՀԾ-ն ունի՞ տվյալներ՝ այդ երկրի հատուկ ծառայությունները որևէ ներգրավվածություն ունե՞ն այս գործընթացում։ Կարո՞ղ ենք  ասել, որ այս դեպքում գործ ունենք նաև ՀՀ-ում կայանալիք ընտրություններում արտաքին միջամտության վտանգի հետ։

-Ստացվող տեղեկությունները վկայում են, որ այդ գործողությունները պարունակում են մեր երկրում կայանալիք ժողովրդավարական ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ։

-Խնդրում եմ նաև ներկայացնել, թե հայտարարությունից հետո ի՞նչ աշխատանքներ է տարել Արտաքին հետախուզական ծառայությունը, ի՞նչ նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Ծառայությունը շարունակում է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել իր առջև օրենքով դրված խնդիրների լուծման ուղղությամբ, և բնականաբար, համագործակցում է ՀՀ բոլոր պետական մարմինների հետ։