ԻՀՊԿ-ն 2 տոննա մարտագլխիկով հրթիռներ է արձակել Իսրայելի և Միացյալ Նահանգների ռազմական ուժերի ուղղությամբ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ իր գործողության վերջին փուլի շրջանակներում օգտագործել է 2 տոննա մարտագլխիկով հրթիռներ։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությունը։
««Իրական խոստում 4» գործողության 43-րդ փուլի շրջանակներում մենք հարձակվել ենք ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազայի և մի քանի այլ ամերիկյան ռազմական բազաների, ինչպես նաև Իսրայելի Թել Ավիվ և Էյլաթ քաղաքների վրա։ Մենք օգտագործել ենք 2 տոննա մարտագլխիկով «Խորամշահր» հրթիռներ, ինչպես նաև 1 տոննա մարտագլխիկով «Էմադ» և «Խեյբար Շեկան» հրթիռներ», - ասվում է հայտարարության մեջ։