Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

«Շուշիի հռչակագիրը» թակա՞րդ Թուրքիայի համար

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

2021 թվականի հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են «Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը»։ Հռչակագիրը ստորագրելուց հետո նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Շեշտելով տարածաշրջանային համագործակցությունը հանուն խաղաղության՝ Էրդողանը կրկին բարձրաձայնել է թուրքական կողմի առաջարկությունը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար վեցակողմ հարթակ ստեղծելու մասին։ Իր հերթին՝ Ալիևը հռչակագրից կարևորել է երկու կետեր, որոնք վերաբերում են փոխադարձ ռազմական օգնությանն ու «Զանգեզուրի միջանցքին»։ Ադրբեջանի նախագահը, վստահաբար, նկատի է ունեցել հռչակագրի հետևյալ պարբերությունը.

«Եթե Կողմերից որևէ մեկի կարծիքով նրա անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը կամ անվտանգությունն սպառնալիքի տակ են կամ հարձակման են ենթարկվում երրորդ պետության կամ պետությունների կողմից, Կողմերը կանցկացնեն համատեղ խորհրդակցություններ, և այդ սպառնալիքը կամ հարձակումը վերացնելու համար կձեռնարկեն նախաձեռնություններ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների, և միմյանց կտրամադրեն անհրաժեշտ օգնություն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության: Այս օգնության ծավալն ու ձևը կորոշվեն անհապաղ անցկացվող քննարկումների միջոցով, կկայացվի որոշում՝ համատեղ միջոցառումների համար պաշտպանական կարիքները բավարարելու վերաբերյալ, և կկազմակերպվի զինված ուժերի ուժային և կառավարման կառույցների համակարգված գործունեությունը»:

2026 թվականի փետրվարի 28-ից Իսրայելը և ԱՄՆ-ը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Վերջինն էլ իր հերթին հակադարձ հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան և իսրայելական հենակետերին։ Թուրքիայում Միացյալ Նահանգները նույնպես ռազմական ներկայություն ունի, սակայն Անկարայի առերևույթ չեզոք վարքագիծը ենթադրում է, որ այն իր տարածքը չի տրամադրել Իրանի դեմ հարձակման համար և առաջիկայում էլ չի պատրաստվում։ Պատճառն, ամենայն հավանականությամբ, Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշվելու հնարավոր հետևանքներն են, մասնավորապես՝ Իրանի կործանմամբ քրդական շարժման ակտիվացումը, քրդական պետության ստեղծման գործընթացի առաջ մղումը, այդ թվում՝ թուրքական տարածքների հաշվին։

Ահա սա է պատճառը, որ թուրքական կողմը պարբերաբար շեշտում է Իրանի դեմ գործողություններին չմասնակցելը, արագ հերքում իր տարածքում իրանական հրթիռներ ընկնելու մասին լուրերը, իսկ որսածները համարում է «պատահաբար շեղված»։ Սակայն Իսրայելը կարող է հնարամտորեն գործի դնել իր կարևոր դաշնակցին՝ Ադրբեջանին՝ Թուրքիային Իրանի դեմ պատերազմում ներքաշելու համար։

Մարտի 5-ին ադրբեջանական լրատվամիջոցներն ու պաշտոնական աղբյուրները հայտարարել են, թե իրանական անօդաչուները հարվածել են Նախիջևանի օդանավակայանին և հարակից ենթակառուցվածքներին․ կան վիրավորներ։ Իրանական կողմը շտապել է հերքել իր առնչությունը դրանց, սակայն Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով պնդել է մեղադրանքներն Իրանի հասցեին՝ հարձակումը որակելով նույնիսկ ահաբեկչական։ Բաքուն պահանջել է, որ Իրանի զինված ուժերը ներողություն խնդրեն միջադեպի համար, իսկ պատասխանատուները՝ պատժվեն։ Ավելին՝ Բաքուն, ըստ տեղեկությունների, զինված ուժեր է կենտրոնացրել Իրանի հետ սահմանին։

Չնայած Ալիևի վստահեցումներին, թե Ադրբեջանը չի մասնակցում Իրանի դեմ ռազմական գործողություններին, իրանցի ռազմական ու քաղաքական տարբեր պաշտոնյաներ հանդես են եկել Բաքվին ուղղված նախազգուշացումներով։ Մասնավորապես՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Իրանը հարևանների հետ բախման չի ձգտում, սակայն շատ կոշտ կպատասխանի այն երկրին, որը կաջակցի իր դեմ հարձակմանը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը ևս նույնաբովանդակ հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ իրանական զինված ուժերը հարվածում են միայն ամերիկյան և իսրայելական ռազմական ներկայությանը, և ոչ՝ հարևաններին։

2026 թվականի մարտի 8-ին Թեհրանն արդեն ուղիղ զգուշացրել է Բաքվին՝ կանխել տարածաշրջանում անկայունության տարածումը։ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի խոսնակը Բաքվին կոչ է արել վտարել սիոնիստներին Ադրբեջանից։ Նշվել է, որ չնայած տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռնարկած ագրեսիային, Իրանի զինված ուժերն առավելագույն ջանք են գործադրել՝ բարեկամ, հարևան և մուսուլմանական երկրների ազգային անվտանգությանն ու շահերին որևէ վնաս չպատճառելու համար։

Նմանօրինակ հասցեական հայտարարությունն արդեն հուշում է, որ անկախ նրանից` Նախիջևանի ուղղությամբ հարվածներն իսկապես Թեհրանի՞ց են եղել, թե՝ ոչ, Իրանը քաջատեղյակ է իր դեմ իրականացվող գործողություններին ադրբեջանական մասնակցության մասին: Ըստ այդմ՝ եթե Նախիջևանի դեմ ԱԹՍ-ների գրոհն իրոք իրանական բանակն է կազմակերպել, ապա դա կարող է նախազգուշացում դիտարկվել: Թեև Իրանի նախագահը Ալիևի հետ հեռախոսազրույցում ևս հերքել է իրանական առնչությունը Նախիջևանի դեմ անօդաչուների գրոհին, սակայն Բաքուն լավագույնս շահարկում է տեղի ունեցածը նաև ընդդեմ Թուրքիայի։

Նախիջևանի տարածքում ԱԹՍ-ների հարվածների մասին լուրերի համատեքստում ձեռնարկված Բաքու-Անկարա շփումները ևս հաստատում են, որ Ադրբեջանը միջադեպին փորձում է առավել մեծ հնչեղություն հաղորդել: Անկարան, ըստ էության, կարող է զգուշանալ, որ Բաքուն, տուրք տալով իսրայելական մտադրություններին, կդիմի Շուշիի հռչակագրին՝ Թուրքիայից պահանջելու անհրաժեշտ աջակցությունը։ Քաղաքագիտորեն հնարամիտ այս քայլով Իսրայելի երկու թշնամիները՝ Թուրքիան և Իրանը, Ադրբեջանի «թեթև ձեռամբ» կարող են պատերազմել միմյանց դեմ։

Դատելով նախիջևանյան ԱԹՍ-ների դեպքին հաջորդող իրադարձություններից և Բաքվի կողմից Իրանին ուղղված մեղադրանքների շարունակականությունից՝ տեսանելի է, որ Ադրբեջանը շարունակում է թեժացնել հակաիրանական թեման։ Իրանը լավագույնս տիրապետում է Ադրբեջանի տարածքից իր դեմ իրանականցվող իսրայելական գործողությունների մասին տեղեկությանը, և պատահական չէ Թեհրանի կոշտ պահանջը՝ «սիոնիստներին Ադրբեջանի տարածքից դուրս մղելու» վերաբերյալ։

Ենթադրվում է, որ Ադրբեջանը, Իսրայելի դրդմամբ կամ գուցե սեփական շահագրգռությամբ, կշարունակի հրահրել Իրանին՝ հարվածելու իր տարածքին։ Սրա արդյունքում Շուշիի հռչակագրի գործադրմամբ Թուրքիային կներքաշի պատերազմի մեջ։ Հակառակ դեպքում Թուրքիան կհեղինակազրկվի՝ դրանից բխող հետևանքներով, որոնք ոչ պակաս վտանգավոր կարող են լինել նույն Թուրքիայի համար։ Ստացվում է՝ 2021 թվականին Շուշիում Էրդողանի դրած ստորագրությունն ական է Թուրքիայի տակ, և դրանով «եղբայրական» Ադրբեջանը Թուրքիային թակարդն է գցել ու ցանկացած պահի կարող է սպառնալ դրա գործարկմամբ։