Բոլշևիկներն էլ էին ազգային բառեր արտասանող, եկեղեցու, հայրենիքի, պատմության արժեքը գիտակցող մարդկանց հետևից ընկնում. Տարոն Սիմոնյան
Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը գրել է. «Բոլշևիկներն էլ էին ազգային բառեր, մտքեր, անուններ արտասանող, արժանապատվություն պահող, եկեղեցու, հայրենիքի, պատմության ու ապագայի արժեքը գիտակցող մարդկանց հետևից ընկնում։
Բայց դե ․․․»։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինայնը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռացվել է իր ցուցումով, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ցեղասպանության հուշահամալիր այցի ժամանակ ուղեկցելիս՝ նրան նվիրել է արցախյան հիմնահարցին վերաբերվող գիրք։