Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանը
Մշակույթ

Ադրբեջանը հետևողականորեն վերացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն

2026 թ․ մարտի 11-ին TikTok սոցիալական ցանցում գրանցված xanabat muhavizə (https://vm.tiktok.com/ZS9dtHDAg2SVA-FNuz1/) օգտատերը հերթական տեսանյութն է հրապարակել Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը:

«Տեսանյութից ակնհայտ երևում է, որ «շինարարական աշխատանքների» պատրվակով ոչնչացվել է գյուղում՝ փռշնի ծառի տակ գտնվող 12-րդ դարի խաչքարը։

Այս փաստը հերթական վկայությունն է այն համակարգված քաղաքականության, որով Ադրբեջանը հետևողականորեն վերացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։ Առավել մտահոգիչ է, որ հենց նույն ժամանակաշրջանի Արցախի հուշարձանները ադրբեջանական պետական քարոզչամեքենան մի կողմից փորձում է ներկայացնել որպես «աղվանական» ժառանգություն, իսկ մյուս կողմից՝ նույն այդ հուշարձանները ենթարկվում են միտումնավոր ոչնչացման։ Այս հակասական, բայց հստակ նպատակ ունեցող քաղաքականությունը ցույց է տալիս, որ պատմական ժառանգության «վերագրումը» և ֆիզիկական ոչնչացումը իրականացվում են զուգահեռաբար՝ պետական մակարդակով համակարգված ձևով։

Հատկանշական է նաև, որ այդ գործընթացում ներգրավված են ոչ միայն քարոզչական կառույցները, այլև Ադրբեջանի զինված ուժերը և այլ ուժային ստորաբաժանումներ, ինչը մշակութային ժառանգության ոչնչացումը դարձնում է պետական քաղաքականության մաս։ Նման դեպքեր արձանագրվել են տասնյակներով՝ թե՛ Արցախում, թե՛ Նախիջևանում, որտեղ հայկական հուշարձանների համակարգային վերացումն իրականացվել է դեռևս նախորդ տասնամյակներում։

2026 թ․ փետրվարի 2-ին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ահազանգել էր, որ ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը և պոկել եկեղեցու սրբապատկերները (https://geghard-saf.am/hy/777/vaghuhas-church-vandalised )։

Կարևոր է ընդգծել, որ Արցախի տարածքում գտնվող մշակութային արժեքները ոչ միայն հայկական, այլև համամարդկային նշանակություն ունեցող ժառանգություն են։ Դրանց ոչնչացումը ուղղված է ոչ միայն պատմության կեղծմանը, այլև ամբողջական մշակութային հիշողության վերացմանը։

Միևնույն ժամանակ ակնհայտ է դառնում, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման թուրք-ադրբեջանական տանդեմի գործելաոճը սահմանափակված չէ միայն Արցախով կամ Նախիջևանով։ Նմանատիպ մեթոդաբանություն կիրառվում է նաև Մերձավոր Արևելքի տարբեր տարածաշրջաններում, որտեղ պատմական և կրոնական հուշարձանների նկատմամբ իրականացվող քաղաքականությունը հիշեցնում է նույն ձեռագիրը։ Սա վկայում է, որ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս ոչ միայն որպես մշակութային ցեղասպանություն իրականացնող պետություններ, այլև այդ քաղաքականության մեթոդաբանության արտահանողներ։

Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ նման գործողությունները չեն կարող դիտարկվել միայն որպես առանձին պետությունների ներքին մշակութային քաղաքականություն։ Դրանք առնչվում են համամարդկային մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող միջազգային իրավական նորմերին և պարտավորություններին, որոնք պարտադիր են բոլոր պետությունների համար։ Հետևաբար, պատմամշակութային արժեքների, մասնավորապես՝ հայկական խաչքարերի նկատմամբ իրականացվող թիրախային ոչնչացումը դուրս է գալիս տարածաշրջանային հակամարտությունների շրջանակից և մտնում է միջազգային իրավունքի ու համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտ։

Խաչքարերի թիրախավորումն արգելված է միջազգային օրենքներով և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» և համարվում է համամարդկային արժեք։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն։

Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց (https://monumentwatch.org/.../%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7.../ ):

Նման բազմաթիվ փաստեր ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունների գործողությունները կարելի է դիտարկել որպես 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի դրսևորում, որի նպատակն է վերացնել տարածաշրջանի հայկական ներկայության պատմական և նյութական վկայությունները»,-գրել է նա: