Իրաքում անօդաչու թռչող սարքը հարվածել է ռազմաբազային, որտեղ եղել են իտալացի զինվորներ
Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոսետտոն հայտարարել է, որ Իրաքի Էրբիլ քաղաքում գտնվող իտալական ռազմական բազան ենթարկվել է հարձակման, սակայն անձնակազմի շրջանում զոհեր չկան։
«Էրբիլում գտնվող մեր բազային հրթիռ է հարվածել։ Իտալացի անձնակազմի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան։ Բոլորը անվտանգ են», - նրա խոսքերը մեջբերել է ANSA-ն։
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ բազան գտնվում է համալիրում, որը ներառում է այլ երկրներին պատկանող օբյեկտներ։ «Մենք չգիտենք՝ այն ուղղված էր իտալացիների, թե՞ ամբողջ կառույցի դեմ», - նշել է նա։ Նա հավելել է, որ անհայտ է մնում նաև՝ հրթիռն արձակվել է Իրանից, թե՞ պատկանել է Իրաքում գործող իրանամետ խմբավորումներին։