Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Պետական այրերը գտել են ևս մեկ «պատճառագիտական» գործոն՝ առողջապահության պատասխանատու օղակները բժիշկներից «մաքրելու» համար․ Լիլիթ Կուջոյան

Բժշկական գիտությունների թեկնածու, առողջապահության կազմակերպիչ, «Առողջություն և առողջապահություն» ՀԿ նախագահ Լիլիթ Կուջոյանը գրում է.
 
«Առողջապահությունը ազգային անվտանգության ոլորտ է
 
Երբ անցյալ տարի աշնանը, մայրաքաղաքի և մարզերի մի քանի խոշոր ԲԿ-ների տնօրենների մրցույթ էր, ես որպես ՀԿ հիմնադիր-նախագահ, դիտորդ էի։ Ահազանգում էի ինձ հասանելի համեստ բոլոր հարթակներում բազում արատավոր դրվագների մասին, որոնցից ամենացցուններն էին. նախ` դիտորդների իրավունքների խախտումը, երկրորդ ` շատ վատ կրթական մակարդակի թեկնածուները։ Չընդդիմությունը ոչ մի կերպ չհետաքրքրվեց այս հարցով...
 
Թվում էր, թե Առողջապահության նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը հաջորդիվ կայանալիք մրցույթներին դիմորդ-թեկնածուների անցողիկ չափանիշների շեմը բարձրացնելու համար։
Բայց` ոչ...
 
Պետական այրերը հաճույքով գտել են ևս մեկ «պատճառագիտական» գործոն առողջապահության պատասխանատու օղակները բժիշկներից «մաքրելու» համար` հիվանդագին դարձած նպատակ, որին քայլ առ քայլ գնում են այս տարիների ընթացքում, ու կրկին Չընդդիմության լուռ համաձայնության պայմաններում։
 
Եվ ահա, ծրագրավորած մոտակա քայլն է Ազգային Ժողովի Թիվ 47 նիստի օրակարգին, 18.03.2026-ին, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին քննարկումը (Կ-1254-09.02.2026-ԱռՀ-011/0
 
Հեղինակ` ՀՀ կառավարություն։
 
Ողջ «փորացավը» այն է, որպեսզի բուժհիմնարկների տնօրենների համար սահմանված պահանջները նվազեցվեն, ավելին` ոչ-բժիշկները կառավարեն, այն էլ նվազագույն աշխատանքային փորձով, անբավարար վերապատրաստման հիմքով։
 
Ի դեպ, «վերապատրաստումների» վերաբերյալ մի շաաատ հետաքրքիր փաստ կա, որին կանդրադառնամ հաջորդիվ հրապարակումներով։
 
Այսպիսով, առողջապահությունը կդարձնեն սուպերմարկետ` շահույթի մասին մտածող ու վերադասի հրամանները լուռումունջ կատարող օբյեկտի, այլ ոչ թե բուժառուի շահերին ծառայող ու այդքան թմբակահարվող Հիպոկրատի երդմանը հավատարմություն ապահովող կառույցի։
 
Կարծում եմ, վերոնշյալ փաստերը արդեն բավարար են հասկանալու համար, թե ինչու էր մի քանի տարիների ընթացքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի իշխանական թեկնածուն անպատիժ զբաղվել ինքնիրավչությամբ ու հիմա էլ իբր դատական հետապնդման մեջ է։ Կամ էլ, ինչու է Վեդու ԲԿ-ի տնօրենը կարողացել 140 մլն-ը դուրս բերել բժշկական կենտրոնի բյուջեից` աննկատ ու առանց վերահսկողության։
Եվ այսպես շարունակելի...
 
Ու մինչև Չընդդիմություն խաղացողները գրառումներ են կատարում, սրանք իրենց նպատակներին քայլ առ քայլ հասնում են։
 
Կադրային սովը բոլոր թիմերում ակներև է։
 
Ու փոխանակ սխալների շտկում կատարեն «դիմություն- չընդդիմություն»-ները, նախընտրական շրջանում անում են նույն սխալները` առողջապահության թեկնածուներին իրենց թիմերում ընդգրկում են ոչ թե բավարար անաչառությամբ, ազնվությամբ ու գիտելիքներով օժտվածներին, այլ տարատեսակ «արժանիքների», «խաչաձև կապերի» շնորհիվ առողջապահության կողքով անցածներին։
 
Դե երևի թե տրամաբանական է, քանի որ Հայաստանի դասական «քաղաքականությունը» այնչափ է արատավորված, որ իրեն հարգող ու վաստակաշատ բժիշկը` նույնիսկ պետականաշինությանը նպաստելու մեծ ցանկությամբ, դժվար թե կարողանա իր մասնագիտական ապրելակերպին հակառակ, բայց քաղաքական դաշտում սովորական դարձած մի քանի վարքականոններ որդեգրել. խոստանալ-չանել, որոշումները կայացնել նեղ խմբակային շահերից ու ոչ մարդասիրությունից դրդված, ուրանալ գիտելիքը ի շահ փողի ու պաշտոնի, և այսպես շարունակելի...
Առողջ եղեք։
 
Տարբեր թոհուբոհերով անցնող, թիրախավորվող, բայց չվաճառվող, բուժառուներին կյանքը նվիրած, ինչի արդյունքում զրկանքներ կրող, բայց իր Հայրենիքը սիրող ու սրտացավությամբ ահազանգող կին, բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ-գինեկոլոգ, առողջապահության կազմակերպիչ,
«Առողջություն և առողջապահություն» ՀԿ հիմնադիր-նախագահ Լիլիթ Սեյրանի Կուջոյան»: