Իրանը շարունակում է ծшնր հրթիռներով hարվածել Իսրայելին և ԱՄՆ ռшզմաբшզաներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ «Ճշմարիտ խոստում 4» գործողության 40-րդ փուլի մասին՝ օգտագործելով հիպերձայնային, բալիստիկ և թևավոր հրթիռներ։
Զինվորական հայտարարությունը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ։
«Գործողության 40-րդ փուլի ընթացքում օգտագործվել են Քադր դասի թևավոր հրթիռներ, «Էմադ» և «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև հիպերձայնային զենքեր և «Ֆաթթահ» հրթիռ», - ասվում է հայտարարության մեջ։
Նրանց թիրախների թվում էին Իսրայելի տարածքը և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները։