Դուբայում անoդաչու թռչող սարքը մխրճվել է շենքի մեջ
Դուբայում անօդաչու թռչող սարք է բախվել շենքին:
«Իշխանությունները տարհանման գործողություններ են իրականացնում շենքում գտնվող բոլորի անվտանգությունն ապահովելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները մարել են փոքր հրդեհը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։