Դա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. ՓաշինյանԱվիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում
Միջազգային

Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ

«Գեղարդ» վերլուծական հիմնադրամը հոդված է հրապարկել․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 5-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Իրանի հասցեին արված սպառնալից հայտարարությունները ոչ միանշանակ արձագանք են գտել Բաքվի դաշնակից Թուրքիայում։ Այդ հայտարարությունները հաջորդել էին մարտի 5-ին Նախիջևանի տարածքի՝ անօդաչու թռչող սարքերի հարվածներին, որոնք Ադրբեջանի նախագահը որակել էր «ահաբեկչություն», և նշել, որ երկրի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության։

Ալիևի այս կոշտ մեկնաբանությունները վերջին օրերին բուռն քննադատությունների են արժանացել թուրքական տեղեկատվական դաշտում։ «Ադրբեջանն Իսրայելի խամաճիկն է», «Ադրբեջանը մեր եղբայրը չէ․ նրանք սիոնիստներ են», «Մենք փրկեցինք ձեզ Ղարաբաղում» և նման արտահայտությունները վերջին օրերին գերիշխում են թուրքական մամուլում:

Լրագրող Շամիլ Թայարը, ով Թուրքիայի նախագահ Էրդողանի մտերիմներից է, Իլհամ Ալիևին հիշեցրել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ը, երբ Բաքվից Գրոզնի թռչող «AZAL» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը խոցվել էր ռուսական հակաօդային հրթիռով։ Զոհվել էր 38 ուղևոր։ Ավելին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել էր, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից։

«Ոչ ոք նրանց «անպատվաբեր» չանվանեց։ «Մենք ձեր գլուխները կկտրենք» սպառնալիքներ չհնչեցին։ Հիմա, երբ Իրանն ասում է, որ «մենք չենք արձակել հրթիռը», և միջադեպը դեռևս պարզաբանված չէ, ո՞րն է այս զայրույթի պատճառը։ Միակ պատճառը Իսրայե՞լն է»,- գրել է նա «X»-ի իր միկրոբլոգում։

Tele2 Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում թուրքական բանակի գեներալ Հալդուն Սոլմազթուրքը նշել է, որ սխալ է ասել, թե Ադրբեջանում որոշումները կայացվում են պետական մակարդակով, որովհետև Ադրբեջանը կառավարում է մեկ դինաստիա։ Ըստ նրա՝ Ադրբեջանում կա միանձնյա ղեկավարում, որն էլ Իսրայելի և Միացյալ Նահանգների դաշնակիցն է։

«Ինչ նրան ասեն Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, այդպես էլ կլինի։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը՝ որպես պետություն, որևէ որոշում չի կայացնում։ Որոշումները կայացվում են Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ համաձայնեցված»,- հայտարարել է նա։

Թուրք պատմաբան, ակադեմիկոս Ահմեդ Շիմշիրգիլը գրել է, թե Ալիևն Իսրայելի ստրուկն է դարձել. անհնար է հասկանալ Ալիևին. «Արդյո՞ք նրա սերը սիոնիստական Իսրայելի նկատմամբ իսկապես այսքան ուժեղ է։ Ավելին ասել անգամ չեմ ուզում։ Հաշվի առնելով նրա դիրքորոշումն ու հայտարարությունները Գազայում` շատ ենք ափսոսում նրա համար։ Ակնհայտ է, որ նա ստրուկ է դարձել։ Ես նույնիսկ վստահ չեմ, որ նա որևէ օգուտ կբերի, եթե մենք պատերազմ սկսենք Իսրայելի հետ»:

Սոցցանցերի տարբեր օգտատերեր տարածում են Ալիևի լուսանկարները՝ «Նա Նեթանյահուին սիրում է նույնիսկ ավելի, քան՝ սիոնիստները» մեկնաբանությամբ։

«Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևն Իսրայելի խաղաքարն է։ Ադրբեջանի ժողովուրդը պետք է փողոց դուրս գա՝ Ալիևի հրաժարականը պահանջելու համար։ Ալիևը ցանկանում է օգտագործել ադրբեջանցի թուրքերին՝ Իրանի դեմ պայքարելու համար, Իսրայելի և Ամերիկայի շահերի համար։ Մի՛ ընկեք այս խաղի մեջ»,- «X»-ում գրել է թուրք օգտատերերից մեկը:

Ըստ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին անդամ և փաստաբան Մյուջահիտ Բիրինջինի՝ թուրքերը հանդուրժել են Ալիևի՝ Իսրայելի նկատմամբ ցուցաբերած համակրանքը Գազայում տեղի ունեցած ողջ դեպքերի ընթացքում։ «Նա մատ է թափ տալիս բոլորի վրա և փորձում է համաշխարհային պատերազմ սկսել անօդաչու թռչող սարքերի շինծու միջադեպի պատճառով։ Թվում է, թե բաժակը լցվել է…»,- գրել է նա ։

Իշխանամետ, հայտնի թուրք լրագրող Իբրահիմ Քարագյուլին էլ իր կարծիքն է հայտնել, թե Իսրայելն անհավանական ճնշում է գործադրում և դավադրություն է կազմակերպում՝ Ադրբեջանին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու համար։

Նախագահ Ալիևին իր խոսքն է ուղղել Թուրքիայի խորհրդարանի «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության (DEM) պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլին՝ նշելով, թե Ալիևը հնարավորություն է փնտրում՝ միանալու Իսրայելին այս պատերազմում։ «Նախ թող վերջ դնի իր և իր ընտանիքի կոռուպցիային և բռնակալ կառավարմանը»,- հայտարարել է նա։

Թուրքական լրատվական դաշտում Ադրբեջանի ու հատկապես՝ Ալիևի հասցեին հնչեցրած բացասական մեկնաբանությունները ստիպել են, որ իրավիճակին միջամտի Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ Նախագահականին կից հաղորդակցության վարչության Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մեր տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո նկատվել է, որ որոշ հարթակներ, մասնավորապես՝ սոցիալական ցանցերը, տարածում են չափազանց քննադատական, ապատեղեկատվական և սադրիչ գրառումներ, որոնք ուղղված են թուրք-ադրբեջանական հարաբերություններին և հենց Ադրբեջանին»։ Հիշեցնելով, որ երկկողմ հարաբերությունները գլխավորում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և դա իրականացվում է «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո, Կենտրոնը հանրությանը խնդրում է ավելի զգույշ լինել հայտարարություններ, ապատեղեկատվություն տարածելիս, քանի որ դրանք կարող են վնասել «եղբայրությանը»։

Ըստ սոցցանցերում տարածված գրառումների՝ Թուրքիայում Իլհամ Ալիևին քննադատելու համար որոշ օգտատերեր ձերբակալվել, հարցաքննվել են։

Ի պատասխան Անկարայից հնչող մեղադրանքների՝ գործին են անցել Բաքվի իշխանական քարոզչամեքենան և լրատվամիջոցները։

«Նոր Ադրբեջան» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր, Միլլի մեջլիսի Աշխատանքի և սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մուսա Գուլիևն Ադրբեջանի դեմ քարոզչական արշավ կազմակերպելու մեջ մեղադրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսային՝ Բերաթ Ալբայրաքին։

«Ցավոք, մեր հասարակություններում նախկինում և այսօր էլ գոյություն ունեն ուժեր, որոնք թաքցնում են իրենց նպատակները տարբեր անունների տակ, և փորձում են իրականացնել իրենց կեղտոտ մտադրությունները… Փաստ է, որ Ադրբեջանում կան խմբեր, որոնք գործել են Թուրքիայի դեմ։ Սակայն, նրանց կեղտոտ գործունեությունն արդյունավետորեն կանխվել է»,- հայտարարել է պատգամավորը։

Ըստ նրա՝ Թուրքիայում տարբեր խմբեր այսօր հետևողականորեն և բացահայտորեն շարունակում են իրենց հակաադրբեջանական գործունեությունը։ Ադրբեջանցի պատգամավորի կարծիքով՝ թուրքական մեդիա դաշտում ստեղծված իրավիճակը չի կարող չմտահոգել։ Որպես օրինակ՝ նա նշում է թուրքական առաջատար մեդիա հոլդինգներից մեկի՝ «Turkuvaz»-ի հրապարակումները։ Պատգամավորն ընդգծում է, որ այս հոլդինգը պարբերաբար զրպարտչական արշավ է վարում Ադրբեջանի դեմ, միտումնավոր վարկաբեկում է Ադրբեջանը, վիրավորական արտահայտություններ է հնչեցնում երկրի ղեկավարության հասցեին։

««Turkuvaz» խմբի ղեկավար Բերաթ Ալբայրաքը նախագահ Էրդողանի ընտանիքի անդամն է (խմբ․՝ Էրդողանի ավագ դստեր ամուսինն է)։ Այս մարդը ժամանակին Թուրքիայի նախագահի կողմից հեռացվել է բոլոր պաշտոններից՝ լուրջ խախտումների համար։ Սակայն, նույնիսկ Էներգետիկայի նախարար եղած ժամանակ նա հակաադրբեջանական խմբավորումների առաջնագծում էր։ Այսօր նա դեռևս նույն նպատակներով օգտագործում է իր հզոր ազդեցությունը թուրքական հասարակական կարծիքի վրա։ Զարմանալի չէ, որ «Turkuvaz»-ի խումբն այսօր Թուրքիայում մի շարք լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող արշավի առաջնագծում է»,- նշել է ադրբեջանցի պատգամավորը։

Նշենք, որ Մուսա Գուլիևի՝ «APA»-ին տված այս հարցազրույցը հեռացվել է լրատվականի կայքից, սակայն պահպանվել է ընդդիմադիր աղբյուրներում։

Այս տեղեկատվական փոխհրաձգությունը մի փոքր դրվագ է Թուրքիա-Ադրբեջան շահերի բախումից։ Կարող ենք ընդգծել, որ չնայած «եղբայրական» սիրուն՝ թուրք լրագրողների, հասարակական գործիչների հայտարարությունները ցույց են տալիս, որ Անկարայում աճում է դժգոհությունն Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ։

Թեև Բաքվի իշխանական քարոզչամեքենան փորձում է մեղադրանքները վերագրել Թուրքիայի ներսում գործող ուժերին՝ այդպիսով պաշտպանելով Ալիևի դիրքորոշումը, այնուամենայնիվ այս զարգացումները վկայում են, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ոչ միայն լարվածություն է առաջացնում տարածաշրջանում, այլև վտանգում է նրա հարաբերությունները հիմնական դաշնակից Թուրքիայի հետ։