Բանակը ՀՀ-ի համար անվտանգության ռեզերվ է, ոչ թե գործիք․ Նիկոլ Փաշինյան
Բանակը ՀՀ-ի համար անվտանգության ռեզերվ է, ոչ թե գործիք: Այս մասին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ընդհանրապես՝ անվտանգություն ասելով հաճախ հասկանում են զենք, զինամթերք, բանակ, հատուկ ծառայություններ, օպերատիվ գործողություններ: Մենք 30 տարի այս ընկալման մեջ ենք եղել, հիմնական խնդիրը, որը ես տեսնում եմ՝ հետևյալն է, Հայաստանում շատ է խոսվում անվտանգության երաշխիքի մասին, ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է:
Չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունը, երկրորդ շերտի երաշխիքը համագործակցությունն է ու փոխշահավետությունը: Այնուամենայնիվ՝ հասկանալով, որ բանակի զարգացումը շատ կարևոր է ու յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունը, անվտանգության մեր ընկալումները փոխվում են ժամանակի հետ՝ ռազմականից դառնալով քաղաքական և դիվանագիտական, մենք շեշտը պետք է դնենք այս տրամաբանության վրա»,- նշել է նա: