Ծառերի մասսայական ոչնչացումը պետք է կանխել. Արա Զոհրաբյան (տեսանյութ)
Երևան քաղաքում օդի բարձր աղտոտվածությանը և ավելացող շինարարական փոշուն զուգահեռ զանգվածային կարգով բազմամյա ծառերն են ոչնչացնում: Տեսանյութի մեջ Պռոշյան փողոցն է: Նույն վիճակը նաև Ամիրյան փողոցում է:
Բազմամյա ծառերի ոչնչացման գործընթացը արդյո՞ք վերահսկվում է Երևանի քաղաքապետարանի կողմից:
Ի՞նչու բնապահպաններն ակտիվորեն չեն զբաղվում այս էկոցիդով:
Մեր փաստաբանական թիմը պատրաստ է օժանդակել բնապահպաններին: