ԱՄՆ-ում կարծում են, որ Մոջթաբա Խամենեին ավելի կուժեղացնի ԻՀՊԿ-ի ազդեցությունը երկրում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) փաստացի պարտադրել է Մոջթաբա Խամենեիի նշանակումը որպես Իրանի նոր գերագույն առաջնորդ:
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրներին։
Պատերազմի սկզբից ի վեր ԻՀՊԿ-ի ազդեցությունն ավելի է ուժեղացել, և որոշ քաղաքական և կրոնական գործիչների դիմադրությունը արագ հաղթահարվել է։
Գործակալության որոշ աղբյուրների համաձայն՝ ԻՀՊԿ-ի դերի աճը կարող է հանգեցնել ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականության և երկրի ներսում ներքին ճնշման աճի։