Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը
Վերջին երեք օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկով լի 11 երկաթուղային վագոն։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փոխադրվող հացահատիկի ընդհանուր զանգվածը 1023 տոննա է։