Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն առաջիկա ընկերական խաղերի համար ազգային թիմ է հրավիրել «Օրենբուրգի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանին, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Եղիշե Մելիքյանը հրապարակել էր արտերկրից հավաքականի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։
Պաշտպաններ
Գեորգի Հարությունյան, «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան, «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Նաիր Թիկնիզյան, «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Արտյոմ Բանդիկյան, ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Կիսապաշտպան
Էդուարդ Սպերցյան, «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հարձակվողներ
Վահան Բիչախչյան, «Լեգիա» (Լեհաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս, «Այնտրախտ Բրաունշվայգ» (Գերմանիա)
Արթուր Միրանյան, «Բնեյ Սախնին» (Իսրայել)
Նարեկ Գրիգորյան, «Ֆարուլ» (Ռումինիա)
Ֆինն Գերագուսյան, «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)
Այս ամիս Հայաստանի թիմը կանցկացնի երկու ընկերական հանդիպում՝ մարտի 26-ին Արաբական Միացյալ Էմիրությունների, մարտի 29-ին Բելառուսի թիմի հետ։