Իրանը շարունակում է հրթիռակոծել Իսրայելը
Իսրայելի բանակը հայտնաբերել է Իրանից նոր հրթիռի արձակման մասին: Այս մասին հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։
Հարվածը սպասվում է կենտրոնական Իսրայելում։
Կենտրոնական Իսրայելի բնակիչներին բջջային հեռախոսներով տեղեկացրել են, որ Իրանից հրթիռային հարձակում է հայտնաբերվել, և որ շուտով հրթիռային արձակման մասին ահազանգ է սպասվում։